«Սկանդալային բացահայտումներ են լինելու մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին». Տնտեսագետ

Հայաստանը այս տարի 800 միլիոն դոլար է վճարել՝ որպես պարտքի տոկոսների սպասարկում և մայր գումարի մարում։ Այստեղ շատ վտանգավոր միտում կա, որը պետք է պարզվի ապագա քննչական գործողությունների ընթացքում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 411 միլիարդ 591 միլիոն դրամ, ինչը համարժեք է 14 միլիարդ 279 միլիոն ԱՄՆ դոլարի։ «Փաստինֆո»-ն համեմատելով այս տարվա հուլիսի ցուցանիշները նախորդ տարվա օգոստոսի տվյալների հետ, նկատել է, որ պետական պարտքը աճել է։ 2024 թվականի օգոստոսին այն կազմել էր 4 տրիլիոն 830 միլիարդ 386 միլիոն դրամ։

Կամենդատյանի խոսքով՝ Հայաստանը սկսել է ներգրավել ավելի թանկ ռեսուրսներ. եթե նախկինում միջազգային շուկայում պարտատոմսերը տեղաբաշխվում էին 3.5 տոկոսով, ապա վերջին տեղաբաշխումը եղել է 7.5 տոկոսով։

«Այս տարբերությունը մոտ 160 միլիարդ դրամ է կազմել։ Այս գումարը վճարում է քաղաքացին, ինչը հանգեցնում է տուրքերի, հարկերի և այլ պարտադիր վճարների բարձրացման։ Այն գումարները, որոնք պետությունն ուներ և պետք է, օրինակ, թոշակները 50 տոկոսով բարձրացներ, չի կատարում, քանի որ գումար է վերցնում միջազգային կապիտալիստական խոշոր խմբերից։ Այդ խմբերը լավ գիտեն Հայաստանի բյուջեի և ՀՆԱ-ի վիճակը, ինչպես նաև՝ հավանաբար ստվերային խաղացողներին։ Արդյունքում մեր ամբողջ ժողովուրդը ճնշվում է հարկերի ու տուրքերի տակ՝ դառնալով տուգանքի մատերիալ։ Մեր քաղաքացին վճարում է այդ միջազգային օլիգոպոլ կապիտալիստների համար»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ վերջին 7 տարիներին իշխանավորների հասանելիք գումարները շուրջ երեք անգամ մեծացել են, քանի որ պետական պարտքը օգտագործվում է փառատոնների, բեմականացված ներկայացումների, պարգևավճարների, ինչպես նաև ռեպրեսիվ կառույցների՝ քննչական կոմիտեի, դատարանների, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության մարմինների և կառավարության պահուստային ֆոնդի վրա, որն ըստ նրա՝ դարձել է վարչախմբի ղեկավարի գրպանը։

«Սա նշանակում է, որ ունենք լիազորությունների կրկնօրինակման նախադեպեր, տեղի է ունենում գումարների փոշիացում և վատնում։ Կոռուպցիոն գործարքների մասով հիմա հստակ բան չեմ կարող ասել, բայց հավանաբար ապագա իշխանափոխությունից հետո լինելու են տասնապատիկ, պայթուցիկ, սկանդալային բացահայտումներ՝ առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին»,- հավելեց Կամենդատյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, երբ իրական տնտեսական շահույթ ստեղծող գործընկերների հետ համագործակցելու փոխարեն փորձում է գնալ ԵՄ-ի հետ համագործակցության, սակայն դա մնում է լոզունգային մակարդակում։

«Մինչդեռ մեր արտաքին առևտրի զգալի մասը ԵԱՏՄ երկրների հետ է։ Պետական բյուջեի և ՀՆԱ-ի աճը ևս պայմանավորված է այդ համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանավորները խոսում են ԵՄ-ի մասին։ ԵՄ-ի ոչ մի դարակաշարին հայկական ապրանք չի հայտնվի, քանի որ այնտեղ չափազանց խիստ սանիտարական և որակի պահանջներ կան։ Խնդիրը այն է, որ ունենք կառավարություն, որը անընդհատ գումար է վերցնում, կաշառում ռեպրեսիվ մարմիններին, որոնք էլ երկարացնում են վարչախմբի օրերը։ Վերջում ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն մի քանի հազար դոլար պարտք ունի։ Այդ պարտքերը վերադարձվելու են մարդկանց կաշին քերթելու ճանապարհով»,- եզրափակեց տնտեսագետը։

Նշենք, որ Հայաստանում հատկապես արտաքին պարտքն է ավելացել։ Եթե 2024 թվականի օգոստոսին այն կազմել է 2 տրիլիոն 441 միլիարդ 281 միլիոն դրամ, ապա 2025 թվականի հուլիսին՝ 2 տրիլիոն 669 միլիարդ 680 միլիոն դրամ։ Այս գումարից 2 տրիլիոն 468 միլիարդ 813 միլիոն դրամը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 200 միլիարդ 866 միլիոն դրամը՝ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն նույնպես աճել է։ Եթե նախորդ տարվա օգոստոսին այն եղել է 2 տրիլիոն 389 միլիարդ 104 միլիոն դրամ, ապա այս տարվա հուլիսին կազմել է 2 տրիլիոն 741 միլիարդ 911 միլիոն դրամ։ Դրանց թվում են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 2 տրիլիոն 511 միլիարդ 767 միլիոն դրամ, և արտարժութային պարտատոմսերը՝ 205 միլիարդ 914 միլիոն դրամ։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանը խոսեց Ինքն իրեն որոշեց դնել գժի տեղ, «ոչմիթիզականի» տեղ. Սերժ Սարգսյանը` Փաշինյանի մասին 2019 թվականի հայտարարությունն ինձ համար ազդակ էր, որ վտանգը մոտենում է. Սերժ Սարգսյան Փաշինյանը Դուշանբեում ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ․ Սարգսյան Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել Ինչպե՞ս էր հնարավոր պատերազմի մի քանի ժամում կորցնել ՀՕՊ միջոցների կեսը, դա անհնար էր. Սերժ Սարգսյանը`44-օրյա պատերազմի մասին Իրավական լիկբեզ՝ մոլորվածների համար Որն էր 44-օրյա պատերազմի առաջին պատճառը Թուրքիայի ՊՆ-ն Ադրբեջանում է Իր երեսպաշտությանը մի տխմար արդարացում է գտել՝ «տղաները զոհվեցին հանուն խաղաղության, անկախության…». Րաֆֆի Ասլանյան Ադրբեջանը նշել է Գազա զորքեր ուղարկելու պայմանները. Reuters Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը Սահմանադրությունում փոփոխություններ կատարի Ինչի համար է նորաթուխ բռնապետը պայքարում մեր անցյալի դեմ Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ «դատը» Սիրիայում Ասադի տապալումից հետո շուրջ 100 մարդ է անհետացել. ՄԱԿ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ մեքենան բաժանվել է 2 մասի Սրբազանների կոչը մնում է նույնը Զվարթնոց (գյուղ). միացի՛ր, որ փոխենք. «Մայր Հայաստանի» քարոզարշավը շարունակվում է «Լավրովը Պուտինի աչքից ընկե՞լ է» ԱՄՆ բանակը նախատեսում է առաջիկա երեք տարում գնել առնվազն մեկ միլիոն ԱԹՍ Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել 9 ձերբակալված կա Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am