«Սկանդալային բացահայտումներ են լինելու մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին». Տնտեսագետ

Հայաստանը այս տարի 800 միլիոն դոլար է վճարել՝ որպես պարտքի տոկոսների սպասարկում և մայր գումարի մարում։ Այստեղ շատ վտանգավոր միտում կա, որը պետք է պարզվի ապագա քննչական գործողությունների ընթացքում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 տրիլիոն 411 միլիարդ 591 միլիոն դրամ, ինչը համարժեք է 14 միլիարդ 279 միլիոն ԱՄՆ դոլարի։ «Փաստինֆո»-ն համեմատելով այս տարվա հուլիսի ցուցանիշները նախորդ տարվա օգոստոսի տվյալների հետ, նկատել է, որ պետական պարտքը աճել է։ 2024 թվականի օգոստոսին այն կազմել էր 4 տրիլիոն 830 միլիարդ 386 միլիոն դրամ։

Կամենդատյանի խոսքով՝ Հայաստանը սկսել է ներգրավել ավելի թանկ ռեսուրսներ. եթե նախկինում միջազգային շուկայում պարտատոմսերը տեղաբաշխվում էին 3.5 տոկոսով, ապա վերջին տեղաբաշխումը եղել է 7.5 տոկոսով։

«Այս տարբերությունը մոտ 160 միլիարդ դրամ է կազմել։ Այս գումարը վճարում է քաղաքացին, ինչը հանգեցնում է տուրքերի, հարկերի և այլ պարտադիր վճարների բարձրացման։ Այն գումարները, որոնք պետությունն ուներ և պետք է, օրինակ, թոշակները 50 տոկոսով բարձրացներ, չի կատարում, քանի որ գումար է վերցնում միջազգային կապիտալիստական խոշոր խմբերից։ Այդ խմբերը լավ գիտեն Հայաստանի բյուջեի և ՀՆԱ-ի վիճակը, ինչպես նաև՝ հավանաբար ստվերային խաղացողներին։ Արդյունքում մեր ամբողջ ժողովուրդը ճնշվում է հարկերի ու տուրքերի տակ՝ դառնալով տուգանքի մատերիալ։ Մեր քաղաքացին վճարում է այդ միջազգային օլիգոպոլ կապիտալիստների համար»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ վերջին 7 տարիներին իշխանավորների հասանելիք գումարները շուրջ երեք անգամ մեծացել են, քանի որ պետական պարտքը օգտագործվում է փառատոնների, բեմականացված ներկայացումների, պարգևավճարների, ինչպես նաև ռեպրեսիվ կառույցների՝ քննչական կոմիտեի, դատարանների, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության մարմինների և կառավարության պահուստային ֆոնդի վրա, որն ըստ նրա՝ դարձել է վարչախմբի ղեկավարի գրպանը։

«Սա նշանակում է, որ ունենք լիազորությունների կրկնօրինակման նախադեպեր, տեղի է ունենում գումարների փոշիացում և վատնում։ Կոռուպցիոն գործարքների մասով հիմա հստակ բան չեմ կարող ասել, բայց հավանաբար ապագա իշխանափոխությունից հետո լինելու են տասնապատիկ, պայթուցիկ, սկանդալային բացահայտումներ՝ առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին»,- հավելեց Կամենդատյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է մի իրավիճակում, երբ իրական տնտեսական շահույթ ստեղծող գործընկերների հետ համագործակցելու փոխարեն փորձում է գնալ ԵՄ-ի հետ համագործակցության, սակայն դա մնում է լոզունգային մակարդակում։

«Մինչդեռ մեր արտաքին առևտրի զգալի մասը ԵԱՏՄ երկրների հետ է։ Պետական բյուջեի և ՀՆԱ-ի աճը ևս պայմանավորված է այդ համագործակցությամբ։ Այնուամենայնիվ, Հայաստանի իշխանավորները խոսում են ԵՄ-ի մասին։ ԵՄ-ի ոչ մի դարակաշարին հայկական ապրանք չի հայտնվի, քանի որ այնտեղ չափազանց խիստ սանիտարական և որակի պահանջներ կան։ Խնդիրը այն է, որ ունենք կառավարություն, որը անընդհատ գումար է վերցնում, կաշառում ռեպրեսիվ մարմիններին, որոնք էլ երկարացնում են վարչախմբի օրերը։ Վերջում ստացվում է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի արդեն մի քանի հազար դոլար պարտք ունի։ Այդ պարտքերը վերադարձվելու են մարդկանց կաշին քերթելու ճանապարհով»,- եզրափակեց տնտեսագետը։

Նշենք, որ Հայաստանում հատկապես արտաքին պարտքն է ավելացել։ Եթե 2024 թվականի օգոստոսին այն կազմել է 2 տրիլիոն 441 միլիարդ 281 միլիոն դրամ, ապա 2025 թվականի հուլիսին՝ 2 տրիլիոն 669 միլիարդ 680 միլիոն դրամ։ Այս գումարից 2 տրիլիոն 468 միլիարդ 813 միլիոն դրամը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 200 միլիարդ 866 միլիոն դրամը՝ ՀՀ Կենտրոնական բանկի պարտքը։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն նույնպես աճել է։ Եթե նախորդ տարվա օգոստոսին այն եղել է 2 տրիլիոն 389 միլիարդ 104 միլիոն դրամ, ապա այս տարվա հուլիսին կազմել է 2 տրիլիոն 741 միլիարդ 911 միլիոն դրամ։ Դրանց թվում են ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 2 տրիլիոն 511 միլիարդ 767 միլիոն դրամ, և արտարժութային պարտատոմսերը՝ 205 միլիարդ 914 միլիոն դրամ։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am