Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան

Դիմակավորված անձը ծեծել է Հակոբ Կարապետյանին՝ իշխանությանը հիմնավոր, ճիշտ և տեղին քննադատելու համար։ Սա այս իշխանության հերթական բռնությունն է ընդդեմ իշխանությանը քննադատողների, գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես նշել է. «Անկեղծ ասած, Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը ինձ համար զարմանալի չէ, ինչպես նաև շատերի համար, քանի որ նորություն չէ նման գործելաոճը։

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը քննադատելուց անմիջապես հետո գիշերով ծեծում են քննադատողին։

Նման գործելաոճը այս իշխանության բնորոշ ձեռագիրն է՝ ճնշումների և վախեցման միջոցով մարդկանց լռեցնելու միակ միջոցը։

Ես համոզված եմ, որ այս դեպքը պատշաճ իրավական ընթացք չի ստանա, գործը չի բացահայտվի, և պատվիրատուն չի բացահայտվի, և ոչ ոք պատիժ չի կրի, թեև արդեն իսկ պարզ է, թե ով է Հակոբ Կարապետյանի վրա հարձակման պատվիրատուն։

Ճիշտ է, դեպքի առթիվ կա ձերբակալված անձ, և շատերը կարող են ասել, թե համակարգը պատշաճ է աշխատում, մարդ կա ձերբակալված, իսկ Չախոյանը չափազանցնում է, որ գործը չի բացահայտվի։ Բայց եկեք լինենք օբյեկտիվ և փաստերի հիման վրա վերլուծություն անենք։

Այո, ձերբակալված անձ կա, բայց դա դեռ չի նշանակում, որ գործը բացահայտված է։ Օրինակ՝ երկու տարի առաջ գիշերն իմ տան շքամուտքի մոտ երեք հոգով դանակով մահափորձ կատարեցին իմ նկատմամբ։

Ես նրանցից մեկին վնասազերծեցի և հանձնեցի ոստիկանությանը։ Սակայն մինչ օրս այդ մահափորձի կազմակերպիչը և մյուս երկուսը ոչ մի պատիժ չեն կրել, նրանց ինքնությունը հայտնի չէ, իսկ այն անձը, որին ես վնասազերծել ու ոստիկանությանը հանձնել էի, որի ինքնությունը լիովին հայտնի է, մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։

Մեկ այլ օրինակ՝ ամիսներ առաջ, երբ ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան այրեցին։ Նույնպես ձերբակալված անձ կար, սակայն մինչ օրս գործը բացահայտված չէ։

Նման ձերբակալումները հիմնականում տեղի են ունենում հանրային աղմուկը մեղմելու և հանրությանը մանիպուլացնելու համար՝ իբր, ձերբակալված մարդ կա, ուստի գործը բացահայտված է։ Բայց իրականում ոչինչ չի բացահայտվում։

Դրանով պայմանավորված եմ ասում, որ այս գործն էլ չի բացահայտվելու, քանի որ բռնությունների պատվիրատուն հենց իշխանություններն են։ Հակառակ դեպքում նման գործերը վաղուց կբացահայտվեին։

Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, որոնք ինձ հայտնի են, բայց ոչ հանրությանը։

Սակայն, շատերը այդ դեպքերի մասին լռում են, քանի որ իմաստ չեն տեսնում այն հանրայնացնելու, քանի որ մինչ օրս նման դեպքերում ոչ ոք պատասխանատվություն չի կրել։

Բայց հակառակ դեպքում՝ անպատժելիության ֆոնին դեպքը հանրայնացնելու դեպքում ավելի է սրվելու իրավիճակը, և այդ մարդկանց նկատմամբ ճնշումները կշատանան։

Այդ իսկ պատճառով մարդիկ լռում են»։

դիտվել է 181 անգամ
Լրահոս
Թուրքիան ամենաշատ բնական գազը ներմուծել է Ադրբեջանից Թրամփից F-35 կործանիչների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողան Իրանն արձագանքել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հայտարարելու Թրամփի մտադրությանը Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am