Եթե Մկոն աջակցում է այս իշխանությանը՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ…

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մկոյին վաղուց եմ ճանաչում և շատ գնահատում եմ նրա գործունեությունը:
Վերջին անգամ հանդիպել ենք հենց ՀանդԱրտում՝ «Ցանկապատը» ներկայացումը դիտելիս: Հրաշալի ներկայացում, հիասքանչ դերասանական խաղ:
Շատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:
Մոտեցել և շնորհակալություն եմ հայտնել արած կարևոր գործի համար՝ համարելով, որ այդ կերպ նա և նրա գործընկերները պայքարում են քպ կոչվող ուռուցքի դեմ (գլխավոր դերասաններից մեկը հաստատել է դա՝ «սյունյաց» բառապաշարով…):
Վստահեցնում եմ, հանդիսատեսի մեծ մասը այդ ներկայացման մեջ տեսնում և տեսնելու է դավաճան այս իշխանությանը:
Եթե Մկոն և նրա գործընկերներն այդ նպատակը չեն հետապնդում, առնվազն արդար կլինի փոխել սցենարը, ինչը որ շատ տեղին խորհուրդ տվեց հայտնի հանցագործը (հաստատ, ինքը ևս իրեն է տեսել ներկայացման մեջ):
Ոչ պաշտպանում եմ Մկոյի արարքը, ոչ էլ քննադատում: Ուղղակի,եթե հաշտ է այս իշխանության հետ, առավել ևս աջակցում է՝ ևս մեկ կարևոր անձ կդադարի շատերի համար գոյություն ունենալ…
Մեծ թվով ընկերներ, մոտիկներ և ծանոթներ են վերացել վերջին տարիներին, որի պատճառով շատ բարդացել է այս միջավայրում ապրել. միևնույն է, անչափ ցավոտ է ամեն անգամ ևս մեկին կորցնել և բացահայտել, որ նորից սխալվել ես որևէ անձի հարցում:
Հուսամ Մկոն առիթը կօգտագործի և կարտահայտի իր իրական դիրքորոշումը:
Հեշտ չէ մտավորական լինել։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մկրտիչ Արզումանյանն աջակցել էր Փաշինյանի քաղաքականությանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։ Դերասանին քննադատել էին համացանցում։ Ի պաշտանություն Արզումանյանի՝ աջակցության խոսքեր էր հայտնել նաև ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am