Ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կտեսաձայնագրվի

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներում և Քաղաքացիական օրենսգրքում։

Առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերում։ Դրա նպատակն է ստեղծել իրավական հիմք` աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց պետական բյուջեից բացի այլ դոնոր կազմակերպություններից փոխհատուցում ստանալու հնարավորության համար՝ ներառյալ նաև այլընտրանքային (ոչ պետական) ֆինանսավորման աղբյուրները։ Բացի այդ, օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը, ընդլայնվում է անձնական օգնականի ծառայության մատուցման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել պետության պարտավորությունը՝ ապահովելու մատչելի ծառայություններ, ինչպես նաև սահմանել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հստակ չափանիշներ և տեխնիկական պահանջներ, մասնավորապես բանկերում, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում, և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ծ ա ռ ա յու թյուն ն ե րի ան հ ա տ ա կ ա ն ծրագրերում։

Նախատեսվում է ներդնել ֆունկցիոնալության գնահատման գործընթացի տեսաձայնագրում՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունը, բարձրացնելու գնահատման որակը և արդյունավետ դարձնելու վեճերի ու բողոքարկումների կարգավորումը։

Սահմանվում է նաև հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները։ Առաջարկվում են օրենսդրական այլ փոփոխություններ ևս։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Ամո՜թ, ամո՛թ․․․ ինչ տեղի ունեցավ Սամվել Կարապետյանի գործով դատարանի բակում» (video) Իրանը մտադիր է հատուկ ռեժիմ մշակել Հորմուզի նեղուցի համար Մրգաշենում կատարված սպանության համար մեղադրվող եղբայրները հայտնաբերվել են «Նիկո՛լ, բա խի չես պատմում՝ ոնց են քեզ դիմավորել Իջևանում, ասա՝ ոնց «թքեցին» վրադ»․ քաղաքացի (video) Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է Սամվել Կարապետյանը կլինի Կառավարության շենքում․ Էդգար Ղազարյան (video) Սա ոչ միայն խոսքի ազատության ոտնահարման իրողություն է, այլև մեղադրվողին խոսքի իրավունքից զրկելու վարք. ահազանգ 14 տարի, և մենք դեռ այստեղ ենք. Սիմեոնեի էմոցիոնալ պոռթկումը Բարսելոնային հաղթելուց հետո «Պապիկյա՛ն, փորդ ես մեծացնում․ սահմանին էլի զոհ կա, գիտե՞ս»․ Նարե Սոսե (video) Ինչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում․․․ Արամ Վարդևանյանը մանրամասնում է (video) Թուրքիայում դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհ կա Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին Իրանին կապիտուլյացիայի ենթարկելու փորձերը դատապարտված են ձախողման. Փեզեշքիան «Վերին Լարս» տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պետությունը պետք է և կարող է լինել հոգևոր կյանքի երաշխավոր, բայց՝ ոչ կազմակերպիչ. Հայր Իսահակ Դատախազը միջնորդել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով ՔՊ-ն այսօր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ Թրամփը դեմ է, որ Իրանն ուրանի հարստացումը դադարեցնի միայն 20 տարով Մյասնիկյան պողոտայում ճանապարհին կառուցված հենապատը փլուզվել է. ավտոմեքենաներ են վնասվել Իրանը լրջորեն թուլացել է. Թրամփ Սամվել Կարապետյանը՝ ընտրություններում հաղթելու իր շանսերի մասին Անցած գիշեր ՀՀ մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին «Գալիս ենք ԱԺ․ Քոչարյան Անդո՛, իջիր ու պատասխան տուր իրական բարձրակարգ տղերքի ծնողներին»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am