«Հրապարակ» թերթը գրում է․ Գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ, այն դեպքում, երբ Էջմիածնում, ըստ վիճակագրության, արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ՝ որովհետեւ մայրաքաղաքին է մոտ, հետո էլ՝ բնակարանների գներն են անհամեմատ էժան: Միայն Էջմիածնում, ոչ պաշտոնական հաշվարկով, 3 հազարից ավելի արցախցի կա՝ չհաշված մյուս համայնքները:
Նրանց մեծ մասն աշխատատեղի խնդիր ունի։ Միայն վերջին 3 շաբաթներին է տեղական իշխանությունը հիշել արցախցիներին։ Պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներ են այցելում արցախցիներին, հարցուփորձ անում, թե ինչ խնդիրներ ունեն: Մի ընտանիքի գործազուրկ հորն աշխատանքի են տեղավորել, մեկ ուրիշին են ինչ-որ բանով օգնել եւ անմիջապես զանգել` կանչել թեկնածուի հետ հանդիպման։ Համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Արգիշտի Մեխակյանը բնակիչների հետ հանդիպման անվան տակ նախընտրական քարոզչություն է արել, սակայն ընդամենը 80-100 մարդ է մասնակցել, եւ ՔՊ թեկնածուն կիսադատարկ դահլիճում է անցկացրել հանդիպումը։ Նա լսել է բնակիչներին, խոստացել լուծել խնդիրները։
Ըստ ՏԻՄ օրենքի՝ 6 ամիս առաջ տվյալ համայնքում ժամանակավոր կացություն հաստատած անձինք կարող են քվեարկել, այնպես որ, «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի, ուստի նախընտրական հոգեորսությամբ է զբաղված:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը