Վաղարշապատի ընտրությունները՝ փորձաքար համապետական պայքարից առա՞ջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նոյեմբերի 19-ին կայանալիք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները չեն սահմանափակվելու միայն տեղական մակարդակով. դրանք կարող են դառնալ համապետական փոփոխությունների սկիզբ։ Այս մասին օրերս հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ կուսակցության Վաղարշապատի գրասենյակի բացման արարողության ժամանակ։ Վանեցյանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ այդ ընտրություններին համայնքի ղեկավարի իրենց թեկնածուն բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանը ընդգծված ընդդիմադիր գործիչ է: Նրա որդին՝ Վաչագան Մանուկյանը, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

 Վերջին օրերին մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ իշխող ՔՊ-ի վիճակը Վաղարշապատում չափազանց ծանր է։ Նախորդ համայնքապետ Դիանա Գասպարյանի վարչակազմը ձախողել է ՔՊ-ի բոլոր նախընտրական խոստումները, իսկ նրա և ընտանիքի անունը կապվում է լուրջ քրեական գործերի հետ։ Այս հանգամանքները խնդրահարույց են դարձրել իշխող ուժի՝ քվե ստանալու հնարավորությունները: Սրան գումարած՝ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանն էլ հակասական վերաբերմունքի է արժանանում հասարակության շրջանում. տեղացիները նրան չեն ներում, որ, լինելով Արցախյան ազատամարտի հերոս Մեխակ Մեխակյանի որդին, միացել է Փաշինյանի թիմին։


Մի խոսքով, Վաղարշապատի ընտրությունները խոստանում են դառնալ ոչ միայն ներհամայնքային պայքար, այլև համապետական նշանակության յուրատեսակ փորձադաշտ, որտեղ ընդդիմադիր ուժերը նպատակ ունեն իշխանությանը պարտության մատնել և արձանագրել նոր քաղաքական իրողությունների սկիզբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը Ի՞նչ ունեցվածք ունի ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Աննա Բաբաջանյանը Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am