Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորությամբ նշեց հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ տոնի խորհրդին` ընդգծելով ներկա փոթորկալից աշխարհում անձնական խաչը վերցնելու պատրաստակամության, փրկարար խաչին ապավինելու և խաչյալ Քրիստոսի ճանապարհով ընթանալու կարևորությունը։

««Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից» (Մատթ. ԺԶ 24): Ինչպես տեսնում ենք, առաջին պայմանը, որ Քրիստոս դնում է, իրեն կամավոր հետևելու ցանկությունն է: Ավետարանն իսկ վկայում է, որ Քրիստոս երբեք չի պարտադրել, չի ստիպել իրեն հետևել, մտնել խաչի ծառայության տակ: Շատերը նրան լսեցին, ոմանք չհետևեցին, իսկ ովքեր վերջնական որոշում կայացրին, դարձան նրա հետևորդները: Բայց նույնիսկ ամենամերձավոր հետևորդները երբևէ զրկված չեն եղել ընտրության ազատությունից»,-ասաց Արտակ Սրբազանը՝ հաստատելով, թե նա ով ճաշակում է Տեր Հիսուսի խոսքի զորությունը, հավիտենական կյանքի քաղցրությունը, երբեք չի հեռանում Փրկչից:

Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը կարևոր նկատեց նաև սեփական անձի ուրացումը։ Արտակ եպիսկոպոսը նշեց, որ աշխարհի մեջ մեծագույն սխրանքները, ձեռքբերումները, հաղթանակները իրականություն են դարձել անձնազոհության, սեփական ես-ը ստորադասելու արդյուքնում, իսկ քրիստոնեության մեջ դրա մեծագույն օրինակը Գողգոթան է:

«Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը պիտի անցնի Գողգոթայով, որպեսզի մենք ինչ-որ չափով կարողանանք հասկանալ այն մեծ զոհողությունը, որ Քրիստոս արեց մեզ համար:

Գողգոթան թեև փոքրիկ մի բլուր է, սակայն իր կարևորությամբ տեսանելի է աշխարհի չորս ծագերից, որտեղից լույսն է ճառագում: Այն աշխարհի բոլոր ճանապարհների խաչմերուկն է: Եթե մեր կյանքի ճանապարհը չի անցնում Գողգոթայով, ապա ոչ մի երաշխիք չունենք, որ այն չի տանի դեպի դժոխք: Իսկ Գողգոթան պայքարի, զոհողության ու հաղթության բարձունքն է: Առանց պայքարի ու զոհողության չկա փրկություն»,-արձանագրեց Սրբազան Հայրը:

Իր խոսքում Արտակ Սրբազանն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարդ իր խաչն ունի, կյանքի իր ճանապարհը՝ լի դժվարություններով, բարդություններով, երբեմն վշտերով ու տառապանքով: Այս առիթով պատարագիչը հորդորեց հավատացյալներին չվարանել վերցնելու իրենց խաչը, իսկ Քրիստոս կպարգևի այն կրելու զորությունը, որովհետև որևէ մեկին չի տրվում ավելի ծանր, քան նա կարող է կրել:

Վերջում Արտակ եպիսկոպոսը ներկաներին պատգամեց մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության ու աշխարհատենչության խոտոր ընթացքներից, վերցնել խաչը, տեր լինել Քրիստոսին նմանվելու իրենց իրավունքին ու պարտականությանը, գնալ Նրա ետևից մինչև Գողգոթա և հաղթահարել Գողգոթայի տառապալից բլուրն ու մահվան ստվերները։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
«Անամոթնե՛ր․ Պապիկյան Սուրո՛,շաքեցի կնոջ երեխաներին բերելու ենք ձեր տուն, դու՛ ես պահելու»․ Գևորգյան (video) Մարմինը հողակույտի միջոցով թաքցրել ենք թուրքից․ զոհվածի հարազատը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) Փաշինյանին մենք երեկ ստիպեցինք․ նա գնալու է այդ քայլին․ Տիգրան Աբրահամյան (video) Ինչ է արել ԱԱԾ պետը Բաքվում․․․ Ռուզան Ստեփանյան (video) «Հանցագո՛րծ»․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի այսօրվա խոսքը Մեդվեդևին ուղղված անպատասխան չի մնա․ տուժելու ենք․ Լևոն Քոչարյան (video) Եղանակն առաջիկա օրերին Իրանի զինված ուժերը շարքից հանել են ԱՄՆ 81 ռազմական օդանավ. Արաղչի Սա որակել որպես սովորական հանցագործություն՝ չգիտեմ, ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չի տեղավորվում. Քոչարյան Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ #ՈՒՂԻՂ․ Ալիևին տեսնելուց առաջ Փաշինյանը երեկ «խանգարմունքի մեջ ընկավ»․ ի՞նչ է սպասվում․ քաղաքագետ (video) ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է Խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում․ խախտումներ՝ Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում Ըստ Չավուշօղլուի՝ անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է Լրագրողը ձայնագրություն միացրեց ու «պատին դեմ տվեց» Փաշինյանին․․․ (video) Ես էլ ձեզ եմ ասում․ Փաշինյանի արագանքը՝ Մեդվեդևին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Պարոն Կարապետյա՛ն, ստիպե՛ք Նիկոլ Փաշինյանին այս հարցը լուծի․ Ռուզան Ստեփանյանի փաստերով խոսքը (video) Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել Զոհվածների ու անհետ կորածների հարազատների ուղիղ պահանջները․ ի՞նչ ասացին նրանք Նարեկ Կարապետյանին (video) Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակն այս պահին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am