Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։ Երկու նկատառում․ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ: Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։ Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի»։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը