Կառուցապատողներն արտոնություն են ստանալու… «օդի հարկի» համա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն տևական ժամանակ է՝ քաղաքաշինական ոլորտում լրջագույն դժգոհություններ են կուտակվում։ Ի մասնավորի, ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնել, այս տարվա մարտից պահանջում են գույքահարկ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Չնայած օրենքը խորհրդարանն ընդունել էր դեռևս 2023-ի սկզբին, գործնականում այն մոռացության էր մատնվել։ Ոլորտի մասնագետները հարց են բարձրացնում՝ ի՞նչ է սա, եթե ոչ սովորական օդի հարկ. կառուցապատողներից պահանջում են հարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Երևանի ավագանու սեպտեմբերի 9-ի նիստում քննարկվեց հարցը, որոշ արտոնություններ կիրառվեցին։ Իսկ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am հարթակում հրապարակված է հարցը լուծող նախագիծ, որը կրկին սահմանում է արտոնություններ: Սա նշանակում է, որ կառավարությունում էլ են հասկանում կառուցապատողների արդարացի դժգոհությունը, հասկանում են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ուժեղ հարված է հասցվելու ոչ միայն քաղաքաշինական ոլորտին, այլև տնտեսության՝ քաղաքաշինության հետ փոխկապակցված բազմաթիվ այլ ճյուղերի։

Էկոնոմիկայի նախարարությունը e-draft.am հարթակում հրապարակած նախագծով առաջարկել է հետաձգել գոյություն չունեցող գույքի հարկումը միջին հաշվարկով 18 ամսով՝ հնարավորություն տալով կառուցապատողներին ավարտել մեկնարկված նախագծերը։ Իսկ Երևանի ավագանին որոշեց «աջակցել» կառուցապատողներին՝ 25 % արտոնություն տրամադրելով նրանց։

Այս իրողության մեջ իշխանությունները ոչ թե հերոսի, այլ ավելի շուտ «Չիպոլինոյի» աշխարհից եկած կերպարի են նմանվում՝ «Սենյոր Պոմիդորներ». այսուհետև «օդի հարկի» համար կառուցապատողներն արտոնություն են ստանալու:

Ըստ մասնագետների, այն, ինչ կատարվում է այսօր, սոսկ հարկային քաղաքականության հարց չէ։ Սա հերթական դրսևորումն է այն տրամաբանության, որով ղեկավարվում է գործող իշխանությունը: Այս իրավիճակը խորքային հետևանքներ է ունենալու։ Տնտեսական գործունեության ամենաակտիվ ճյուղերից մեկը՝ քաղաքաշինությունը, կանգնած է ռիսկերի առաջ։ Շինարարական ընկերությունների սնանկությունը նշանակում է անավարտ ծրագրեր, ներդրումային միջավայրի վատթարացում և նոր սոցիալական խնդիրներ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ իրենց քաղաքականությունը հիմնված չէ կանխատեսելիության և ռազմավարական մոտեցումների վրա, այլ միայն պահի թելադրանքի։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ի՞նչ պայմանավորվածություն ձեր հետ․ թող Ռուբինյանն ասի՝ ինչ է խոսվել իր հետ․ Արթուր Խաչատրյան (video) Ծեծկռտուքը շարունակվելու է․ ի՞նչ է ասել մարդամեկը (video) Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիեւին, խոցել է ուկրաինական 311 ԱԹՍ Մագնիսական փոթորկի կանխատեսում հոկտեմբերի 7-ի համար. ինչ պետք է սպասեն եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ, որո՞նք են ամսվա վտանգավոր օրերը Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան Հոկտեմբերի 7/8-ին լույս չի լինելու․ հասցեներ Հոկտեմբերի 7-ին, 8-ին և 9-ին գազ չի լինելու Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված ՔՊ-ում պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը. «Հրապարակ» «Ժողովուրդ». ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը «Իրավունք». «Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում «Իրավունք». Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է «Ժողովուրդ». Իշխանությունը կզբաղվի. ՔՊ-ն չի հանդուրժի «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» Ինչո՞ւ պաշտոնանկ եղավ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից Ադրբեջանը շարունակում է Հայաստանի և համաշխարհային հայության դեմ նարատիվային պատերազմը․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am