Վահե Գրիգորյանն իր սեւ գործն արե՞լ է

«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ՄԻԵԴ-ը վերացրել է հայ դատավորների գանգատներն «առաջնահերթության կարգով» քննելու որոշումը։ Խոսքը մեկ տասնյակից ավելի դատավորների մասին է, որոնց լիազորությունները դադարեցվեցին Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան տանդեմի ջանքերով, քանի որ նրանք նախկինների ժամանակ էին նշանակվել եւ հրաժարվում էին կատարել այս իշխանությունների պատվերները։ Դատավորները դիմել են ՄԻԵԴ, արդեն իսկ կան որոշումներ՝ նրանց օգտին։

Հաշվի առնելով դատավորների կարգավիճակը եւ առաջ քաշած հարցի կարեւորությունը՝ ՄԻԵԴ-ը որոշել էր առաջնահերթություն տալ այդ գործերին, ինչը նշանակում էր, որ եթե սովորական գործերով վճիռ է կայացվում դիմելուց 8-10 տարի անց, առաջնահերթ քննվող գործերով 1-2 տարի է տեւում գործընթացը։

ՄԻԵԴ-ն արդեն առաջնահերթության կարգով քննել է դատավոր Սուրեն Անտոնյանի բողոքը եւ կասկածի տակ դրել ԲԴԽ նախագահ Անդրեասյանի անաչառությունը։ Այժմ նոր կազմով ԲԴԽ-ն քննում է Անտոնյանի հարցը՝ ՄԻԵԴ որոշման լույսի ներքո, եւ սեպտեմբերի 17-ին հրապարակելու է որոշումը։

Տեղեկացանք, որ առաջնահերթության որոշումը պահպանվել է միայն Վճռաբեկի դատավորների՝ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի առնչությամբ, մյուս ատյանների դատավորների հետ կապված գործերը ՄԻԵԴ-ը քննելու է սովորական կարգով։

Համակարգում ենթադրում են, որ վերջերս ՄԻԵԴ գործուղված Վահե Գրիգորյանին հաջողվել է այս հարցում հասնել հաջողության՝ առաջնահերթությունը վերացնել տալ։ Առաջնահերթությունից չեն հանել միայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի գանգատները։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ գանգատաբեր դատավորներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել ՄԻԵԴ այս որոշումը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 09․ 25 թ

դիտվել է 223 անգամ
Լրահոս
Չեմ վերցնելու ավագանու մանդատը. Գերասիմ Վարդանյան WSJ. Կոնգրեսի դեմոկրատները միմյանց են մեղադրել Մեքսիկայում հազարավոր միգրանտներ երթով շարժվել են դեպի ԱՄՆ սահման «Հրապարակ»․ Արսենյանը հավաքում է իրերը՝ մի հսկայական «օժիտ» Վենսը պատրաստ է աջակցել․ ինչ է հայտնել Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր վարչական շրջաններում և 9 մարզերում ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն» «Փաստ». «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի Նիկոլ Փաշինյանը ժամանել է Դուբլին Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի «Փաստ». Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում «Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները «Ժողովուրդ». Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից «Փաստ». Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը «Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից «Փաստ». Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը Թուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան Միջերկրականում G7-ի երկրները պայմանավորվել են Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների «Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինը» լիարժեք օգտվել է. օգտատեր Ուր է ուղևորվում Փաշինյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am