Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հնդկաստանն ու Իրանը Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացրել՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Ըստ հաղորդագրությունների, բանակցությունների հիմքում Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ թեմաներ են։ Դրանից զատ, տեղի է ունեցել Հնդկաստան-Իրան-Հայաստան պարբերական դարձած եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան միջանցքը կմիանա Հյուսիս-Հարավին, և դա թույլ կտա Հայաստանին դառնալ կապող օղակ ՌԴ-ի ու Վրաստանի և Իրանի միջև. ռուսական ապրանքները տարանցվելու են դեպի Իրան և Պարսից ծոց, իսկ հնդկական և իրանական ապրանքները ՀՀ-ով, որպես միջանցք, կարտահանվեն վրացական սևծովյան նավահանգիստներ (Փոթի, Բաթումի) և ՌԴ(Վերին Լարսով)։

«Հայաստանը պետք է ներգրավի ուղիղ ներդրումներ ՌԴ-ից՝ որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ անդամ երկիր, Իրանից՝ որպես ՀՀ-ի բարեկամ և թուրքադրբեջանական տանդեմին հակազդող երկիր, ինչպես նաև Հնդկաստանից՝ որպես տնտեսական գերտերության, որը նաև Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդն է։ ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիր է մնում ինչպես անվտանգության ապահովումը ռուսական, հնդկական և, ինչու ոչ, նաև իրանական զինատեսակներով, այնպես էլ տնտեսության զարգացումը՝ մասնավորապես Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր Սյունիքում: Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, և այդ ճնշմանը դիմակայելու համար պետք է դաշնակիցների օգնությամբ ունենալ հզոր բանակ և կայուն տնտեսություն՝ մաս կազմել տարածաշրջանային կարևորության լոգիստիկ, էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, նոր ծրագրեր կյանքի կոչել հարևան Իրանի, Վրաստանի հետ և ԵԱՏՄ-ի համար դառնալ կամուրջ դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա»,-գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար պետք է հենվի թե՛ ավանդական դաշնակիցների վրա, թե՛ գտնի նոր դաշնակիցներ՝ ի դեմս Հնդկաստանի՝ այս դեպքում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիային դիմակայելու համար։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 11․ 09․ 25 թ

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am