Պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանը․ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ անհրաժեշտությունը

Արցախյան 1-ին պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը պետք է լիներ հաղթանակը պահելը՝ պետականաշինությամբ, բանակաշինությամբ ու բարձր որակի հասարակության ստեղծմամբ: Հայաստանն ու Արցախը, ցավոք սրտի, չգնացին այդ ուղղությամբ: Այս կամ այն չափով առաջընթաց ունեցանք, բայց համակարգված գործողություններ չեղան: Թայֆայականությունը, ընտրակեղծարարությունը, դիլետանտիզմը, լկտիությունը, տնտեսության օլիգարխացումը, քաղաքականության ապաքաղաքականացումը, բարքերի անկումը դարձան դոմինանտային:

Պետությունն օտարվեց քաղաքացուց, առաջացավ արդարության սուր դեֆիցիտ, ունեցանք սոցիալական մեծ բևեռացվածություն, պետական ինստիտուտներն անհրաժեշտ մակարդակի չբարձրացան, քաղաքականությունն առևտրականացվեց, միջին վիճակագրական մարդը մնաց մենակ՝ իր խնդիրների դեմ կանգնած: Այս ամենի հետևանքը դարձավ Նիկոլ Փաշինյանը: Նա մեր երկրի բոլոր արատների խտացված մարմնավորումն է՝ կրթական ոլորտի տապալման դրսևորումը: Նա մեր պետության հիվանդության դիագնոզն է: Նաև՝ տիեզերական մասշտաբի խայտառակությունը:

Հիմա Նիկոլ Փաշինյանը հակապետություն է քարոզում:

«Մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի» կարգախոսն իր ավերածությունները գործեց: Արցախը դավաճանաբար հանձնվեց Ադրբեջանին: Էստաֆետն անցել է «Հայաստանի Հանրապետությունը հանուն ոչնչի է» կարգախոսին: Այդ կարգախոսի շրջանակներում ՀՀ քաղաքացուց ուզում են ստանալ պարտվող, ստամոքսային մտածողություն ունեցող, մենքի զգացողություն չունեցող կենսաբանական տեսակ: Այդպես Նիկոլի համար ավելի հեշտ կլինի թուրք-ադրբեջանական պահանջները բավարարելն ու սեփական կաշին փրկելը:

Նիկոլը պարտության խորհրդանիշն է ու այդպիսին ուզում է դարձնել ՀՀ-ն ու ՀՀ «հպարտ» քաղաքացուն: Իր ու իր կողակցի գլխավոր կարգախոսը «Պարտվելը նորաձև է»-ն է: Այդ պարտությունը, ըստ նրանց, պետք է արձանագրվի բոլոր ոլորտներում: Պարտությունը պետք է ընկալվի որպես կենսակերպ ու բնական:

Մեր խնդիրն այդ հակապետական կարգախոսները ջարդելն ու հաղթողի կոդ մտցնելն է:

Որպես հաղթանակ պետք է դիտարկվի իրական խաղաղություն հաստատելը, երկրի անվտանգություն ապահովելը, միջազգային հարաբերություններում սուբյեկտ դառնալը, վստահելի դաշնակից դառնալն ու պատասխանատու դաշնակից ունենալը, տնտեսություն զարգացնելը, մարդկանց սոցիալական խնդիրները հաղթահարելը, մենքի ու պետության զգացողություն մտցնելը: Այս ամենի կարևոր նախապայմանն իշխանափոխությունն է:

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ հենց դրա համար է անհրաժեշտ:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 422 անգամ
Լրահոս
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am