PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այդպես էլ ոչինչ չարեց

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) համանախագահ Թյուլայ Հաթիմօղուլլարըն կոչ է արել Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովին Իմրալը կզում հանդիպում հրավիրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։ Վերջինս 1999-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում։ Իսկ PKK-ն Թուրքիայի կողմից ճանաչվում է որպես ահաբեկչական կառույց, հայտնում է Ermenihaber.am-ը։

Հաթիմօղուլլարը նշել է, որ թեև PKK-ն հրաժարվել է զենքից, բայց Թուրքիայի կառավարությունը մինչ օրս չի կատարել որևէ կոնկրետ քայլ։

«PKK-ն զենքը վայր դրեց, Սուլեյմանիյայում զենքերը այրվեցին։ Սակայն պետությունը որևէ կոնկրետ քայլ չձեռնարկեց»։

Անդրադառնալով Թուրքիայում 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին հայերի և հույների նկատմամբ տեղի ունեցած ջարդերին՝ Հաթիմօղուլլարը դատապարտել է կատարվածը և ընդգծել, որ պետությունը պետք է ներողություն խնդրի։

Նա նաև քննադատել է նաև Թուրքիայի անվտանգության քաղաքականությունը՝ նշելով. «Անվտանգությունը չի հաստատվում պատերազմով, այլ՝ հավասար քաղաքացիությամբ և ժողովուրդների իրավունքների ճանաչմամբ»։

Քրդամետ կուսակցության համանախագահը հորդորել է, որ Ազգային միասնության և համերաշխության հանձնաժողովը անհապաղ հանդիպի Օջալանի հետ՝ նշելով. «Օջալանը գործընթացի գլխավոր դերակատարն է։ Անհրաժեշտ է ստեղծել ազատ գործելու պայմաններ»։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ հանձնաժողովը պետք է խորհրդարան ներկայացնի ժողովրդավարական ինտեգրման և ազատությունների մասին օրենքները։

Նրա խոսքով՝ իշխանությունների ճնշումները ընդդիմության նկատմամբ խաթարում են խաղաղության գործընթացը։ «CHP-ի դեմ իրականացվող գործողությունները անընդունելի են։ Ընդդիմության վրա գործադրվող ճնշումները վնասում են խաղաղության հավատին»։

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am