Կադիրով․ Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մարզ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ խաղաղության հասնելու համար Ուկրաինան պետք է դառնա Ռուսաստանի մարզ։ Նա այս կարծիքը հայտնել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Կադիրովն ասել է, որ չի աջակցում մարտական գործողությունների դադարեցմանը, քանի որ այս պահին դա ձեռնտու չէ Ռուսաստանի Դաշնությանը։
«Մեր սահմաններին խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ուկրաինան դառնա Ռուսաստանի մարզ կամ շրջան», - ասել է նա։
