ՔԿ-ն՝ Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալության մասին․ նոր մանրամասներ

ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ Մկրտիչ Մկրտչյանի ձերբակալության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Քրեական վարույթը նախաձեռնվել է երեք հոդվածով, այդ թվում՝ ապօրինի զենքի և թմրանյութերի շրջանառության վերաբերյալ։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։ Ըստ լմամուլում շրջանառված տեղեկությունների՝ պարեկները կանգնեցրել են Mazzerati 01 WM 808 մեքենան,որի ղեկին եղել է Մկրտիչ Մկրտչյանը, վերջինս տղամարդու պայուսակը տվել է կողքի նստողին, որն անմիջապես իջել է դու դիմել փախուստի։ Նշվում է, որ պարեկները նրան հետապնդել են, իսկ նա ճանապարհին ձեռքի պայուսակը շպրտել է։ Նարեկ Մկրտչյանի եղբորկ տեղում խուզարկել են ու տեղափոխել բաժին։

ՆԳՆ-ից մեզ հետ զրույցում հաստատել էին դեսպանի եղբոր ձերբակալությունը՝ նշելով, որ սեպտեմբերի 3-ին Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները Փարաքար համայնքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են տրանսպորտային միջոց։ Այդ պահին ուղևորը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի՝ ճանապարհին նետելով իր մոտ եղած իրերը՝ ատրճանակ և փոշենման զանգված։
«Մեքենայի վարորդը նույն պահին ձերբակալվել է և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ արգելված որևէ իր չի հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- նշեցին ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Այստեղից հետեւում է, որ ատրճանական ու թմրանյութը գտնվել է պայուսակի մեջ, որը փախուստի դիմած անձը նետել է, իսկ պայուսակի պատկանելիության մասին տեղեկությունները հակասական են. ըստ մամուլի այն պատկանում է դեսպանի եղբորը, իսկ պաշտոնական մարմինները նրան «մաքուր» են ներկայացնում։

Բարձրացված աղմուկից հետո արձագանքեց նաև ՔԿ-ն, որտեղից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։

«Մեկ անձ ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ 2018-ի իրադարձությունը կառավարման համակարգի խորքային ճգնաժամի, ոչ թե սոցիալական ընդվզման հետևանք էր Ուիթքոֆը Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am