Արցախի ԱԳՆ-ի շենքի քանդումը՝ որպես մշակութային ժառանգության և ինքնության ոչնչացում

Monument Watch. 2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը սկսել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքի քանդման գործընթացը։ Սա ոչ միայն քաղաքական ու խորհրդանշական բնույթ ունի, այլև ուղղված է Արցախի պատմական հիշողության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Շենքի քանդումը ուղեկցվել է լուսանկարների և տեսանյութերի տարածմամբ, ինչը վկայում է գործողության նպատակաուղղված ու ծրագրավորված լինելը։

Քաղաքի կենտրոնում տեղակայված ԱԳՆ շենքը Արցախի պետական ինստիտուցիոնալ հիշողության կարևոր բաղադրիչներից էր և քաղաքական ինքնուրույնության խորհրդանիշը։ Նկատենք նաև, որ շենքը անցած դարի 50-ական թվականների ստեղծված ճարտարապետական լուրջ կառույց էր և ներառված էր Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում: Այս քայլով Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար դրույթները և միաժամանակ մի շարք միջազգային կոնվենցիաներ։

Նախ և առաջ այն հակասում է 1954 թվականի Հաագայի կոնվենցիային «Զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» և դրա 1999 թվականի երկրորդ արձանագրությանը, որոնք արգելում են մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը կամ վնասումը։ Բացի այդ, շենքի քանդումը հակասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թվականի «Աշխարհի մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիային», որը պետություններին պարտավորեցնում է պահպանել իրենց տարածքում գտնվող պատմական արժեքները, անկախ քաղաքական հանգամանքներից։
Այն միաժամանակ խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան», քանի որ պետական ինստիտուտների շենքերը կրում են նաև խորհրդանշական և ինքնության արժեք, ինչպես նաև ՄԱԿ-ի 2007 թվականի «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրը», որը պարտադրում է պետություններին հարգել և պաշտպանել բնիկ ժողովուրդների պատմական հիշողությունը և մշակութային ժառանգությունը։ Այսպիսով, Արցախի ԱԳՆ շենքի քանդումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես քաղաքական ճնշման մեխանիզմ, այլև որպես մշակութային ցեղասպանության դրսևորում, որի նպատակն է վերացնել հայկական ներկայության և ինքնության բոլոր նշանները Արցախում։

դիտվել է 227 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am