Մակրոնները 3,6 միլիոն եվրոյով վաճառել են ֆրանսիական հանգստավայրի իրենց ընտանեկան առանձնատունը. BFM TV

Ֆրանսիայի Լե Տուկե հանգստավայրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընտանիքը շատ շահավետ անշարժ գույքի գործարք է կնքել, գրում է BFM TV-ն։

Monéjan առանձնատունը, որը Բրիջիտ Մակրոնին է պատկանում 1985 թվականից, վաճառվել է 3,6 միլիոն եվրոյով։ Մոտ 250 քառակուսի մետր մակերեսով և 660 քառակուսի մետր հողամասով տունը հանգստավայրի հեղինակավոր հատվածում է՝ այսպես կոչված «ոսկե եռանկյունում»։

Այդ վաճառքը հսկայական շահույթ է բերել. դեռևս 2014 թվականին գույքը մոտ 1,2 միլիոն եվրո էր գնահատվել։

Հարկային մարմիններն այնուհետև գումարը մեծացրել են, հասցնելով 1,4 միլիոն եվրոյի, այդ պատճառով Էմանուել Մակրոնը ստիպված է եղել գույքահարկ (ISF) վճարել: Սակայն ընդամենը տասը տարի անց գինն աճել է ավելի քան 200%-ով։

Վիլլայի յուրօրինակ առանձնահատկությունն այն է, որ առաջին հարկում կան առևտրային տարածքներ՝ անշարժ գույքի գործակալություն և հագուստի խանութ, որոնք վարձակալության եկամուտ են ապահովում: Դա, ինչպես նաև սեփականատերերի հեղինակավոր պատմությունը, մեծացնում էին գույքի գրավչությունը։

Գնորդը 76-ամյա կառուցապատող Պատրիկ Պավլետտան էր Արրասից, Oxial ընկերության սեփականատերը: Միևնույն ժամանակ, Մակրոնները չէին հրաժարվում Լե Տուկեում ապրելուց. գրեթե միաժամանակ նրանք ձեռք բերեցին մեկ այլ վիլլա նույն քաղաքում, ծովին ավելի մոտ: Գործարքը ձևակերպվել է հատուկ կառույցի՝ Société Civile Immobilière (SCI) միջոցով, որը ներառում է Էմանուելին, Բրիջիտին և Բրիջիտի՝ առաջին ամուսնությունից երեխաներին։

Քանի որ տունն ընտանիքի սեփականությունն է 1985 թվականից, վաճառքն ազատված է կապիտալ եկամտահարկից: Այսպիսով, Մակրոնները կարողացել են ոչ միայն շահավետորեն վաճառել հին վիլլան, այլև իրենց ապահովել նոր բնակարանով հեղինակավոր տարածքում՝ նվազագույնի հասցնելով հարկային ծախսերը:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան Իրանցիները վաստակել են իրենց հակառակորդ՝ աշխարհի ամենահզոր բանակի հարգանքը․ Իրանագետ «Պատրաստվո՞ւմ եք Նիկոլից մաքրել երկիրը. այս հարցից ընտրությանը պատրաստվող ընդդիմությունը խուսափել չի կարող». Միհրան Հակոբյան Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել և բшխվել բնակչի տան ցանկապատին ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան ԱԺ «Հայաստան» խմբակցության հրավերով Ազգային Ժողովում տեղի կունենա խորհրդարանական քննարկում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը հերթական ծառասպանդն է իրականացրել․ ակտիվիստ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ Իսրայելի ավիահարվածները Լիբանանում խլել են 486 մարդու, որոնց թվում՝ 84 երեխայի կյանք Աբու Դաբիի պետական ​​նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, փակել է Ռուայիսի վերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am