Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ խոսել է․ ինչ է սպասվում Բաքվում Կարմիր Խաչի փակվելուց հետո


Բաքվի զինվորական դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման դատապարտված, Հակարիի կամրջից 2023 թվականի հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի հետ երեկ կապ է հաստատել։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում զրույցում ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստր Վերա Խաչատրյանը։
«Քանի որ ընտանիքի բոլոր անդամներին զանգահարում է, շատ կարճ ենք խոսում, ուղղակի հարցնում ենք՝ ինչպե՞ս է, ինքն է հետաքրքրվում մեզնից, շատ չենք խորանում, ասում է, որ լավ է, այդքանը՝ ուրիշ տեղեկատվություն չունենք»,- մանրամասնել է Խաչատրյանը։
Դստեր խոսքով, միայն ձայնային հեռախոսակապի միջոցով են շփվում։ Խաչատրյանների ընտանիքին, ինչպես մյուս բոլոր գերեվարված անձանց հարազատներին, խիստ մտահոգում է Ադրբեջանում միջազգային կառույցի փակման լուրը, բայց և նշում են ցավով, որ ոչինչ անել չեն կարող։
«Բնականաբար, խոսակցություն ունեցել ենք Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փակման վերաբերյալ, բայց քանի որ ոչ մի բան չենք կարող փոխել, ի՞նչ կարող եմ ասել։ Շատ լավ գիտեք, քանի տեղ ենք դիմել, երևի գոյություն չունի մի տեղ, որ չենք դիմել»,- հավելել է Վերա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից Ադրբեջանի կառավարության որոշմամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դադարեցնում է իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։
Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ահազանգել էր Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում ինքնասպանության փորձերի մասին։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Հաճելի լուր․ Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա շաբաթվա եղանակի մասին (video) Ինչու՞ են Հայաստանում Արհեստական բանականության գործարան ուզում կառուցել․ մեր պաշարներն են ծախսելու (video) Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով #ՀԻՄԱ․ Փաշինյանին փակուղի են գցել․ելք չունի․ինչու՞ Նիկոլն արեց իր վերջին հայտարարությունը․ Մարգարյան (video) Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ «Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղե... Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am