Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին անվանել է «թույլ առաջնորդ»։ «Բելգիայի վարչապետ դե Վևերը թույլ առաջնորդ է, որը ձգտում է հանդարտեցնել իսլամական ահաբեկչությունը՝ զոհաբերելով Իսրայելին։ Նա ցանկանում է կերակրել ահաբեկչական կոկորդիլոսին, նախքան այն կկուլ տա Բելգիային։ Իսրայելը չի համաձայնվի և կշարունակի պաշտպանվել»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել էր, որ Բելգիան կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Նմանատիպ որոշումներ ավելի վաղ ընդունել էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան։
Հունվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Հունվարի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը
Հունվարի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան