133 հազար դոլար`ԱԺ-ն անցյալից զրկելու համար. որ ընկերության հետ է կնքվել վերանորոգման պայմանագիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձեւ եւ մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից եւ դիզայնից:

 


Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ գնումներն ու արձանագրել է, որ այս դահլիճների վերանորոգման համար վճարվել է շուրջ 50 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 133 հազար ԱՄՆ դոլար։

Այս գումարը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։

 

 

Ըստ պայմանագրի՝ «իրականացվել է հաճարե մանրահատակի մաքրում, հղկում՝ ձեռքի էլեկտրական գործիքով, նաեւ նույն հատակի ներկում ջրասոսնձաէմուլսիոն նյութով:
Կատարվել է կախովի առաստաղի մոնտաժում, ներկում, 4 փայտե շրջանակով պատուհանների կազմաքանդում, նույնի վերանորոգում եւ վերատեղադրում ու այլ աշխատանքներ»։

Պայմանագիրը կնքվել է «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսի 1-ին։

 

 

 

Ընկերությունը դեռ 2011 թվականին հայտնվել էր մամուլի դիտակետում, երբ Երեւանի կենտրոնում` Նալբանդյան 106/1 հասցեում, քանդել էր թիվ 1 մանկապարտեզը, երեխաների խաղահրապարակը, ավերել բակային կանաչապատ տարածքը, իսկ փոխարենը պետք է կառուցի բազմաֆունկցիոնալ շենք:

Բայց սրանք ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի համար թերեւս մանրուքներ են: Կարեւորը՝ այս դահլիճների կահավորման համար Ազգային ժողովը եւս մեկ պայմանագիր է կնքել «Արտաշես Պետրոսյան» Ա/Ձ-ի հետ։

 

40 մլն դրամ արժեքով գնվել է 2 դահլիճների եւ նախասրահի համար նախատեսված կահույք՝ աթոռներ, սեղաններ, ամբիոն. փոխվել են նաեւ օդորակիչները եւ դարձել ներկառուցված։

Թվում է, թե ոչինչ չկա, սովորական գնում է, սակայն տարիների պատմություն ունեցող Ոսկեզօծ դահլիճը, որը սլավոնական, նապոլեոնյան ռոկոկո-բարոկո ոճի վերանորոգում էր հիշեցնում, այլեւս չի առանձնանա իր ինքնատիպությամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ» Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ» ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր Խոշոր հրդեհ՝ Գյումրիում Երևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ Որևէ սարքավորում, տեխնիկա կամ նավ, որ նախատեսված է Իրանի դեմ օգտագործման համար, չի կարող անցնել Հորմուզի նեղուցով․ Իրանի բանակի ներկայացուցիչ Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մրցույթն ավարտված է, 100 լավագույն ուսանող «Կարապետյան» հիմնադրամից կստանա մեկ տարվա ուսման վարձը. ցանկը հայտնի է Կրթության որակը նվազում է․ այս տարի բուհերում 3100 թափուր տեղ է մնացել, դիմորդների միայն 58%-ն է կարողացել դրական գնահատական ստանալ․ Մխիթարյան Գոհար Մելոյանը ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով մանդատից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին Աղջիկներին պետք է միշտ սիրել, գնահատել ու առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել. Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել ԹՐԻՓՓ-ը քաղաքական բլեֆ է, բայց դրա հետևանքով Հայաստանը կարող է հայտնվել Իրանի թշնամական երկրների ցուցակում․ Վազգեն Պետրոսյան Սուրճ, թեյ, թխվածքաբլիթներ, ընդեղեն, բենզին․ ինչի վրա է վարչապետի աշխատակազմը ծախսել տասնյակ միլիոններ Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրшվորներ Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը` ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am