«Եթե նախկինում Նիկոլը քննադատում էր «կայսրությունների» կործանարար ազդեցությունը, ապա հիմա ո՞ր կայսրության շահերն է սպասարկում». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ո՞ր կայսրությանն է ծառայում Նիկոլը

Իր խոսույթում Նիկոլը հաճախ, գրեթե մանտրայի պես, կրկնում է իր մեղադրանքը, թե «կայսրություններն են մեր փոխարեն որոշումներ կայացրել», ինչի հետևանքով էլ, ըստ նրա, Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը։ Այդ խոսքերով նա փորձում է ստեղծել ինքնիշխանության «վերականգնողի» կերպար, մարդ, որը պատրաստ է ազատել երկիրը արտաքին ուժերի ազդեցությունից, սակայն իրականությունը, ինչպես հաճախ է լինում, իր խոսքերի տրամագծորեն հակառակն է։

Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է նույն Նիկոլն առանց երկմտելու կատարում մեկ այլ կայսրության թելադրանքը՝ բառացիորեն՝ առանց մեկ տառ փոխելու։ Նա, ով հայտարարում էր, թե «այլևս թույլ չի տա, որ արտաքին կենտրոնները մեր փոխարեն որոշեն», ինքն է դարձել այդ արտաքին կենտրոնների տեխնիկական կատարողը։ Եվ դա անում է ոչ թե մերժելով «կայսրության» տրամաբանությունը, այլ ուղղակի փոխարինելով մեկ կենտրոնի հրահանգները մյուսի թելադրանքով։

Ահա հենց այստեղից բխում է գլխավոր հարցը․ եթե նախկինում նա քննադատում էր «կայսրությունների» կործանարար ազդեցությունը, ապա հիմա ո՞ր կայսրության շահերն է սպասարկում։ Խոսքը ոչ թե դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության կամ հավասար գործընկերային ձևաչափերի մասին է, այլ բացահայտ քաղաքական ենթակայության։ Փաստացի պետության ոչ բարով ղեկավարն իր երկրի ապագան հանձնում է արտաքին ուժի ձեռքը՝ փոխարենը ստանալով ժամանակավոր քաղաքական աջակցություն կամ անձնական իշխանության ապահովագրություն, դա այլ կերպ, քան պետական շահերի զիջում, անվանել չի կարելի։

Պատմության դասերը հուշում են, որ նման ճանապարհով քայլող ղեկավարները երբեք չեն ավարտում այնպես, ինչպես երազում են։ Կայսրությունների հաշվարկներում փոքր պետության ղեկավարը ժամանակավոր գործիք է, ոչ ավելին, իսկ երբ «գործիքը» կորցնում է իր նշանակությունը, այն դադարում է անհրաժեշտ լինել։ Ասեմ ավելին, մինչ այդ պահը, նա դառնում է կամակատար, ով ստորագրում է փաստաթղթեր, կատարում է պահանջներ և իր իսկ ժողովրդի առաջ այդ ամենը ներկայացնում է որպես «հրաշալի ձեռքբերում»։

Պատմական օրինակները հստակ են։ 11-րդ դարում Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին, սելջուկների սպառնալիքից վախենալով, իր կամքով «նվիրեց» թագավորությունը Բյուզանդական կայսրությանը՝ փոխարենը ստանալով փոքր տարածքներ և իշխանական տիտղոս Կեսարիայում։ Ինչի հետևանքով Վասպուրականը կորցրեց ինքնուրույնությունը, իսկ ինքը՝ Սենեքերիմը, դարձավ Բյուզանդիայի շարքային վարչական միավորի ղեկավար։ Ավելի ուշ՝ 13-րդ դարում, մոնղոլական տիրապետության օրոք, Զաքարյան իշխանների ընտանիքը՝ մասնավորապես Գրիգոր Զաքարյանը, հույս ուներ, որ մոնղոլների հետ հնազանդ համագործակցության միջոցով կարող է պահպանել իր ազդեցությունը, սակայն մոնղոլական վարչական համակարգի ամրապնդման հետ նրանք կորցրին քաղաքական սուբյեկտայնությունը։

18-րդ դարի վերջում Վրաստանի թագավոր Հերակլ II-ը, իր թագավորությունը պահպանելու հույսով, ընդունեց Ռուսական կայսրության հովանավորությունը։ Մոսկվայի հետ կնքված պայմանագրով նա ակնկալում էր պաշտպանություն պարսկական և օսմանյան ներխուժումներից, սակայն արդյունքում Վրաստանը կորցրեց իր անկախությունը և մի քանի տասնամյակի ընթացքում միացվեց Ռուսական կայսրությանը։ Օսմանյան կայսրության փլուզումից հետո արաբական աշխարհում մի շարք տեղական առաջնորդներ հավատացած էին, որ բրիտանական կամ ֆրանսիական «հովանավորությունը» կհանգեցնի ինքնուրույն պետականության, բայց Մանդատային համակարգը նրանց դարձրեց ընդամենը գաղութային վարչակազմի գործիքներ։

Ամենացցունը մարշալ Ֆիլիպ Պետենի դեպքն է, երբ նացիստական Գերմանիայի ճնշման տակ, ստեղծեց Վիշիի ռեժիմը՝ համոզված, որ համագործակցությունը կպահպանի որոշ ինքնուրույնություն։ Բայց իրականում Ֆրանսիան դարձավ գերմանական քաղաքականության կցորդ, իսկ Պետենը պատերազմի ավարտից հետո դատապարտվեց որպես դավաճան։

Ասվածի օրինաչափությունը մշտապես նույնն է․ փոքր պետության ղեկավարը, ով հենվում է մեծ կայսրության կամ արտաքին հզոր կենտրոնի բարեհաճության վրա, ի վերջո վերածվում է այդ կենտրոնի քաղաքական կամքին ենթակա գործիքի։ Իսկ գործիքների ճակատագիրը միշտ կանխատեսելի է․ երբ դրանք այլևս պետք չեն, դրանք փոխարինվում են։

Հետևաբար՝ խոսքը միայն անցյալի կայսրությունների մասին չէ, այլ այսօրվա այն իրականության, որում Հայաստանը, անկախ ժողովրդի կամքից, վերածվել է մեկ այլ մեծ կենտրոնի ազդեցության գոտու։ Եվ եթե Նիկոլը ցանկանում է անկեղծ լինել իր իսկ հռչակած սկզբունքների հանդեպ, նա պետք է պատասխան տա՝ ո՞ր կայսրության շահերն է ինքն այսօր անձամբ սպասարկում»:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am