«Փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրերս փլվեց իշխող խմբակի հերթական ֆեյք փուչիկը։ Տևական ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպանական թիմը պնդում էր, թե «պատի տակ գյուլլելու» հայտնի արտահայտությունը կոնտեքստից կտրված և արհեստականորեն սարքված դրվագ է, որը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Քննչական կոմիտեի տրամադրած ձայնագրության բնօրինակը լիովին հաստատեց այդ պնդումները․ բոլորս լսեցինք, որ խոսքը լրիվ այլ թեմայի մասին էր, իսկ իշխանությունների բեմադրած շոուն ընդամենը պոպուլիստական միջոց էր՝ Սրբազանին հանրային տարածքում դեմոնիզացնելու և ապօրինի կալանքի տանելու նպատակով։

Գաղտնիք չէ, որ Նիկոլի և նրա թիմի գործելաոճը գրեթե ոչնչով չի տարբերվում գեբելսյան քարոզչական մեխանիզմից․ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ցանկացած թեմա խեղաթյուրել և տիրաժավորել՝ անտեսելով ճշմարտության իրական բաժինը։

Սրբազանի ձերբակալման և կալանավորման օրերին իշխանական քարոզիչները՝ թե՛ խորհրդարանական ամբիոններից, թե՛ պետական լրատվամիջոցներից, հերթ չտալով հայտարարում էին, թե կանխել են «դարի ահաբեկչությունը» և փրկել երկիրը «նոր հոկտեմբերի 27»-ից։ Սոցցանցերում նույն օրերին ցինիկ մեկնաբանություններով, վիրավորական և զրպարտիչ բնույթի հայտարարություններով նրանք փորձում էին հանրությանը համոզել, թե գործ ունեն գերվտանգավոր «ահաբեկչական խմբավորման» հետ։

էս ա սրանց իրական գործելաոճը․ կարմիր գծեր չկան, երբ խոսքը վերաբերում է իշխանությունը պահելուն։ Սրանք պատրաստ են կիրառել ամեն ստոր ու կեղտոտ մեթոդ՝ ստեղծելու համար «ատելի կերպար», որի վրա կարող են թիրախավորված հարձակում գործել ողջ թիմով՝ ժամանակավոր հանրային պահանջ ստեղծելու և սեփական օրակարգը առաջ տանելու համար։

Այս ամենը ցույց է տալիս, որ գործող իշխանության համար ճշմարտությունը ոչ թե արժեք է, այլ սեփական շահերին հարմարեցված «ներկայացումների մատերիալ»։ Նիկոլի կողմից պետության կառավարման հիմքում ի սկզբանե դրված է եղել կեղծիքը, որի միջոցով հանրային ընկալումը դարձել է մանիպուլյացիայի գործիք․ ապացուցման կարիք չունի այն փաստը, որ հեռու չէ այն օրը, երբ ոչ ոք այլևս չի հավատալու ոչ իշխանական խոսքին, ոչ նրանց «բացահայտումներին»։ Իսկ երբ վստահությունը կորչում է, իշխանության մնալու միակ միջոցը դառնում է նույն այդ կեղծիքի նոր չափաբաժինը։ Բայց պատմությունը ցույց է տվել՝ այդ ճանապարհը միշտ ավարտվում է ի շրջանս յուր։

Վերջում ավելացնեմ, որ մանիպուլյացիայով պահված իշխանությունը փուչիկ է՝ այնքան են փչում, մինչև իրենք էլ հավատում են, որ դա իրենց երազանքի պետություն է, բայց «գետնի վրա» արդեն զրոյական վիճակ է լինում»:

դիտվել է 590 անգամ
Լրահոս
Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն (video) Սպասե՛ք, Գագիկ Ծառուկյանը շուտով հայտնվելու է ազատության մեջ․ Սուրեն Սուրենյանց (video) Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Լա՛վ լսեք՝ Ծառուկյանն ավելի ազատ է, քան դուք․ Իվետա Տոնոյանի խոսքը՝ ՊԵԿ-ի դիմաց (video) Մենք չենք պատրաստվում ֆորս մաժորային իրավիճակում արտահանում սկսենք ԵՄ երկրներ. ձկնաբույծ (video) «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագայից․ Արտակ Զաքարյան «Չեմ ափսոսում ոչ մի բանի համար, չեմ փոշմանում, էլի կառուցելու եմ». Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից (video) Եվրոպան չի՛ սպասում մեր 10 հազար տոննա ձկանը, էս ի՞նչ եք խոսում․ ձկնարտադրող (video) Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը Եղանակն՝ առաջիկա օրերին #ՈՒՂԻՂ.ՇՏԱՊ.Ալիևը բացեց 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան բերելու սարսափելի ծրագրի նոր մանրամասները (video) Հեռու չէ այն օրը, երբ այս իշխանությունը Հրապարակում 3 հատ կախաղան կդնի ու... Հովհաննես Գալստյան (video) Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից Իվետա Տոնոյանի պատասխանը Վիգեն Ավետիսի խայտառակ հայտարարությանը (video) 14 միլիոն դոլար իրանցիները Ծառուկյանին պարտք են, բայց հիմա ուրիշ բան են ասում. փաստաբաններ (video) Վերևներում ասեք ուշադիր լսեն՝ ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, մեր հարցը պիտի լուծեն (video) «Փաշինյանի ռեպրեսիվ մեքենայի երախը պետք է կոտրել»․ Սուրենյանցը՝ ընդդիմության անելիքների մասին (video) Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է ժայռին․ կա վիրավոր «Զանգեզուրի միջանցքը» կնվազեցնի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունները և ծախսերը Սպասվում է մինչև 45 աստիճան շոգ Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդներից մեկը ԲԿ-ում է Երկիրը՝ կրակոցների մեջ (video) Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am