Գործն արդեն չորս տարի է՝ քնեցված վիճակում է, ո՛չ տուժող կա, ո՛չ մեղադրյալ

Ադրբեջանցիների կողմից Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ավազակային հարձակումներ իրականացնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն չորս տարի է՝ քնեցված վիճակում է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առանց որեւէ փաստաթղթային ձեւակերպման Ադրբեջանի վերահսկողության տակ են հանձնվել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով, թեեւ առ այսօր պարզ չէ, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար։ Անօրինական սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել՝ նշելով, որ ադրբեջանցիների գործողություններում առկա են նախ առնվազն ավազակային հարձակման հատկանիշներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դա ՀՀ իրավապահների ենթակայության ներքո չէ: Փաստաբանները սույն որոշման դեմ բողոք են ներկայացրել դատարան, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից բավարարվել էր: Հատկանշական է, որ, թեև դատարանը կայացրել էր, այսպես ասած, հայանպաստ որոշում, իրավապահ մարմինները՝ ի դեմս դատախազության, հրաժարվել էին քրեական գործ հարուցել՝ վիճարկելով դատական ակտը։ Այդուհանդերձ, բողոքարկման արդյունքում դատական ակտը չի բեկանվել, մտել է օրինական ուժի մեջ, ինչի արդյունքում քրեական գործ, ի վերջո, հարուցվել է։

Քննչական մարմիններում, սակայն, քրեական գործը սառեցված վիճակում է մնում, արդեն չորս տարի է, ինչ սայլը տեղից չի շարժվում՝ ո՛չ տուժողների շրջանակ է հստակեցվում, ո՛չ քրեական հետապնդում հարուցվում՝ ադրբեջանցիների նկատմամբ։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պետական սահմանն ապօրինի հատելը, որն իրականացվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ ՔԿ-ից նշեցին, որ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, քրեական գործի շրջանակներում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, որևէ անձ տուժող չի ճանաչվել։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 258 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am