Ադրբեջանը սկսում է Արցախի տարածքում մետաղական պաշարներների հայտնաբերման լայնածավալ աշխատանքներ, Հայաստանում շարունակում են տապալել հանքային նախագծեր

Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։

Ադրբեջանը, ժամանակ չկորցնելով, իր նավթային ռեսուրսներին ավելացնում է հանքահումքային պաշարներ՝ դրա համար չխնայելով ահռելի ռեսուրսներ։ Հանքարդյունաբերությունը գնահատելով, որպես զարգացման կարևոր ուղղություն և արտասահմանյան ներդրումների հոսքի հիմնական աղբյուր։ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն, որի հիմնական գործունեությունն է գունավոր և սև մետաղների հանքավայրերի ուսումնասիրությունը, հետախուզումը, կառավարումը և վաճառքը, իր կանոնադրական կապիտալը մեծացրել է 216.3 միլիոն մանաթով, 4.5 անգամ՝ 62 միլիոն մանաթից (37միլիոն դոլար) հասնելով 278.3 միլիոն մանաթի։ Նավթադոլարներով բանակ և պետություն կառուցած Ադրբեջանը շարունակում է մեծացնել ախորժակը՝ անմիջապես ռեսուրսներ ներդնելով Արցախում՝ բնական պաշարներ հայտնաբերելու և արդյունահանելու ուղղությամբ։ Ադրբեջանը գիտակցում է, որ կանաչ էներգետիկայի անցման ճանապարհին նավթագազային ռեսուրսների համար պայքարը փոխարինվելու է մետղաների համար պայքարով, քանի որ քամու տուրբինները, արևային պանելներն ու էլեկտրոմոբիլները ամենատարբեր մետաղների հսկայական պահանջարկ են ստեղծում։ Իսկ մետաղական հանքեր գտնելու համար պետք է ներգրավել նոր հանքեր փնտրող երկրաբանական ներդրումային ընկերություններ։

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մանսավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։ Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։

Ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ․ մի կողմից հենվելով հենց հայաստանյան կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների վերաբերյալ ահազանգերի վրա, պայքարում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով հնարավորինս թուլացնել ՀՀ տնտեսությունը։ Մյուս կողմից, միլիոնավոր դոլարներ ներդնելով Արցախում նոր հանքավայրեր է հետախուզում՝ իր բանակն ու տնտեսությունն էլ ավելի հզորացնելու նպատակով։

դիտվել է 1235 անգամ
Լրահոս
Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am