Ի՞նչ կորոշվի Սամվել Կարապետյանի հարցով

Առաջիկա օրերին ավարտվում է դատարանի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքի ժամկետը։ Այն խորհրդանշական կերպով համընկնում է նրա 60-ամյակի հետ, որը ոչ այնքան իրավական, որքան արժեքային դիսկուրսի առանցքային պահ է։

Հասարակական լայն շերտերի ընկալումներում արդեն ձևավորվել է պատկերացում, ըստ որի՝ գործը դիտվում է քաղաքական հաշվեհարդարի շրջանակում: Եթե 2018-թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ներկայացվում էին որպես արդարության, օրինականության և հավասարության վերականգնման հնարավորություն, ապա հետագա իրադարձությունները՝ ներառյալ պատերազմական պարտությունը, մարդկային կորուստները, տարածքային զիջումները և անվտանգային սպառնալիքները, ցույց տվեցին, որ նոր իշխանական համակարգը ենթակա է հարցադրումների՝ լեգիտիմության և արդյունավետության համատեքստում։ Այս ֆոնին Սամվել Կարապետյանի գործը դիտվում է ոչ միայն որպես իրավական, այլև համակարգային ճգնաժամի ցուցիչ։

Իրավական գործընթացներում արձանագրված հակասությունները, սկսած Վերաքննիչ քրեական դատարանի կողմից նրա ձերբակալությունը և հարազատների բնակարաններում կատարված խուզարկությունները ոչ իրավաչափ ճանաչելուց, ակնարկում են արդարադատության համակարգի ներսում առկա մեխանիզմների ընտրողական կիրառման մասին։ Նման իրավիճակներում առաջանում է հարց՝ մենք ականատես ենք անկախ դատական համակարգի դրսևորմա՞նը, թե՞ դրա իմիտացիային։
Եթե պետության իրավական համակարգը սկզբում կիրառում է կոշտ և վիճահարույց միջոցներ, ապա հետագա մեղմացման կամ արդարացման քայլերն ընկալվում են որպես լեգիտիմության ձևական ցուցադրում։ Իսկ եթե այդ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա իշխանությունն այս օրերին ունի դրանք փարատելու ևս մեկ հնարավորություն՝ կա՛մ ցուցաբերել նվազագույն ողջախոհություն և բարոյականություն ու ազատ արձակել ազգային բարերարին, կա՛մ շարունակել արժեհամակարգի ավերման և պետականության արժեզրկման ուղին՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»…
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 784 անգամ
Լրահոս
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ» էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել «Հրապարակ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում.«Հրապարակ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ» Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ» Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ» Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ» Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ» Սպառնացել են պատասխան գործողություններով Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է, թամադան տեսանյութ է հրապարակել․ Լիա Սարգսյան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է 38-ամյա տղամարդը ձերբակալվել է Դաշնակցական Գագիկ Սարգսյանի տնային կալանքը փոխարինվել է Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպան Արմեն Գրիգորյանի դերակատարումը Հայաստանում տեղի ունեցած աղետների հարցում, թերևս, զիջում է միայն Նիկոլ Փաշինյանին Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է Փաշինյանը որոշում է ստորագրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am