Դատարանը Փաշինյանի պահանջը չի կատարել. «Հրապարակի» իհաշիվների վրա արգելանք չի կիրառել. Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի»: Նա դատարան է դիմել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ հրապարակման դեմ, որով մենք արձագանքել էինք իր և իր կնոջ տևական գրառումներին` սրբազանների կողմից իրենց քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, սրբազաններին մանկապիղծ անվանելու և այլնի առնչությամբ: Փորձել էինք համարժեք հարցադրումներով ցույց տալ, որ օդից կախված լուրերով մենք էլ կարող ենք հարցեր ուղղել իրեն, որոնք պատասխան չեն ենթադրում, բայց հասցեատերերին կարող են հունից հանել, վիրավորել: Այդ հրապարակումից ժամեր չանցած Փաշինյանը սպառնաց, որ «Հրապարակին» դատի է տալու և շարունակեց նույն լեքսիկոնով գրառումներ անել Եկեղեցու, սրբազանների ու Վեհափառի հասցեին:

Ի՞նչ է գրել նա իր հայցում: Գրել է, որ իր հասցեին զրպարտչական բնույթի տվյալներ ենք հրապարակել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը` «նրան վերագրելով հակաբարոյական վարքագիծ, որը հասարակության մոտ ձևավորում է բացասական կարծիք վարչապետի բարոյական որակների մասին»: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ավելի բացասական կարծիք ձևավորել, քան ձևավորված է մեզանում և այդ կարծիքը պայմանավորված կարող է լինել նրանով, թե նա իր կնոջը դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի, թե այս իշխանության մեջ ով ում է դավաճանում, որովհետև, որքան հասկանում ենք, անհնարին է նման քանակի ամուսնական դավաճանություններ ֆիքսելն ու դրանց վրա կենտրոնանալը: Իրենցից մարդիկ այլ բան են ակնկալում` որ ոչ թե ամուսիններին չդավաճանեն, այլ հայրենիքին, սկզբունքներին ու այն ծրագրերին, որով եկել են իշխանության և քվե ստացել: Եվ այդ հրապարակումն էլ արվել է միայն մի պատճառով, որ ինքը` Փաշինյանը մտել էր սրբազանների անկողինները և այնտեղից դուրս չէր գալիս: Մենք ընդամենը իրեն պատասխանել ենք իր ոճով:

 Ի՞նչ է պահանջել դատարանից հայցվոր Փաշինյանը. որպես բարոյական վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ գումար, որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում` 240 հազար դրամ: Բացի այդ` պահանջել է դատավարությունը սկսելուց առաջ զննության ենթարկել հոդվածը, քանի որ այն «կարող է անդառնալիորեն կորել կամ` խմբագրվել»: Ի գիտություն հայցվորի` այդ հրապարակումն Արցախը չէ, որ «անդառնալիորեն կորցնես», անունն էլ ջնջես համացանցից: «Հրապարակից» առհասարակ ոչ մի նյութ չի հեռացվում, մենք մեր ոչ մի խոսքից չենք հրաժարվում:

Հայցվորը նաև դատարանից պահանջել է որպես հայցի ապահովման միջոց 1 միլիոն դրամի արգելանք դնել մեր դրամական միջոցների վրա, քանի որ «պատասխանողը կարող է դրամական միջոցները թաքցնել» և դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ: Պարզ է, որ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը, ամեն ինչ անել, որ դժվարացնի մեր աշխատանքը, բայց ուզում ենք հիասթափեցնել` 1 միլիոն դրամի հայցապահանջով մեզ չես կանգնեցնի, մանավանդ արդեն տասնյակ ընթերցողներ իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունն են հայտնել մեզ` եթե հանկարծ Փաշինյանի կամակատար դատարանում պարտվենք և մեր նկատմամբ նման ֆինանսական պարտավորություն սահմանվի:

Բայց դատարանը, հավանաբար, գիտակցել է այս պահանջի աբսուրդայնությունը և մերժել է «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը: Իսկ դուք զարմանում եք, որ նման մանրախնդիր ու վրիժառու մարդն իրեն քննադատողներին է բանտ ուղարկում, նախկին նախագահներին է դատում ու հետապնդում…»։

դիտվել է 417 անգամ
Լրահոս
Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր «Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video) Ռուբեն Մելիքյան․ «Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am