ՀԱՄԱՍ-ի վերացումը մնում է Իսրայելի ամենակարևոր նպատակը. Նեթանյահու

Իսրայելը չի դադարեցնի մարտական գործողությունները պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ՝ մինչև դրա լիովին ոչնչացումը: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

 «Պատերազմը կարող է ավարտվել վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը և ազատ արձակի մնացած բոլոր պատանդներին», – ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում։

Վարչապետը հավելել է. «Հաշվի առնելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու մերժումը, Իսրայելին այլընտրանք չի մնում, քան ավարտել սկսածը և վերջապես ջախջախել ՀԱՄԱՍ-ին»։

 Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցուցում է ստացել «վերացնել ՀԱՄԱՍ-ի մնացած երկու հենակետերը Գազա քաղաքում և Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում»։

Նրա խոսքով՝ ԻՊԲ-ն ձեռնամուխ կլինի այդ պլանի իրականացմանը՝ քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տալով անվտանգ լքել մարտական գործողությունների շրջանները և մնալ հատուկ հատկացված անվտանգ գոտիներում։

Իսրայելական ԶԼՄ-ների համար կազմակերպված առանձին մամուլի ասուլիսում Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը գործարքի կնքման համար «առաջարկել է անիրագործելի պայմաններ ոչ միայն մեր տեսանկյունից, այլև Միացյալ Նահանգների տեսանկյունից»։

Նա անընդունելի է համարել պաղեստինյան արմատականների պահանջները Գազայի հատվածից իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման, ինչպես նաև այն պարտադիր միջազգային երաշխիքների վերաբերյալ, որոնք կխանգարեին մարտական գործողությունների վերսկսմանը։

«Սրանք կապիտուլյացիայի պայմաններ են, որոնք ոչ մի պատասխանատու կառավարություն չի համաձայնի ընդունել, և, իհարկե, ես դրանք չեմ ընդունի», – ընդգծել է Իսրայելի վարչապետը։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան «Արմատ մեդիա»-ում կատարված գործողությունների առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն․ ՄԻՊ Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն․ քաղաքագետ Հետամուտ ենք լինելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Արցախի ԱԺ նախագահ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am