Քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կինոյի մասին օրենքում նոր փոփոխությանը դեմ արտահայտվեց հայկական ամբողջ կինոհամայնքը։ Համայնքը չլռեց. խոսեց, արտահայտվեց, պահանջեց հետ շրջել։

Դրան ի պատասխան ի՞նչ արեց նախարարությունը. e-draft հարթակում ընթացող «քվեարկությունը» լցոնեց` տպավորություն ստեղծելով, թե «մեծամասնությունը կողմ է»։

Ո՞ւմ համար է ստեղծվում էդ տպավորությունը։ Ո՞ւմ է պետք այդ կեղծված քվեարկությունը, եթե այն ոլորտը, որի զարգացման համար իբր արվում է փոփոխությունը, դեմ է դրան։ Ո՞ւմ շահերի համար է, ուրեմն, արվում այդ փոփոխությունը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես են ոլորտային փոփոխություններն անում` արհամարհելով ոլորտի շահառուների կարծիքը։ Եվ զուգահեռ` ժողովրդավարություն խաղում։

Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, որը փորձում են լղոզել քարոզչական գործիքներով։ Շահառուների, քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում։

Օրենքի փոփոխություն կլինի, միջանցքի արտապատվիրակում կլինի, Արցախն Ադրբեջանի կազմում «բոլորիս անունից» ճանաչել կլինի. մեծ հաշվով սրանք նույն տրամաբանության մեջ արվող քայլեր են` փակ սենյակում ընդունվող որոշումներ, որոնք ազդում են բոլորի կյանքի վրա և չեն համաձայնեցվում որևէ մեկի հետ։ Հետո գործի է դրվում քարոզչական բազմաշոշափուկ մեքենան, որը նույնպես, տարբեր եղանակներով, ֆինանսավորվում է բյուջեից։ Ու մեզ, ընդ որում` մուննաթ գալով, ասում են, որ սևը սպիտակ է, ու որ մեզ անդամահատում ու իրավազրկում են մեր իսկ շահերի համար։

Ու մենք ձևացնում ենք, թե հավատում ենք, ու ավելի խորն ենք թաղվում ճահճի մեջ։

Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։

Կընդվզի իրականում` կուլիսներից դուրս, էդ ընդվզումը «չարտապատվիրակելով» ակտիվ պայքարող փոքրամասնությանը»։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Քրեական վարույթով բացահայտվել են ընտրական հանձնաժողովներում ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումներ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Նոր պահանջ ներմուծվող թարմ մթերքների համար Արմավիրի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք. Դատախազություն Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել. գյուղը շոկի մեջ է Ինչ եղանակ է սպասվում Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան Մերձավոր Արևելքում լարվածությունը սրվում է․ Իրանը թիրախավորել է ամերիկյան օբյեկտները Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Լույս չի լինի Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվեց ՄԻՊ-ը հոգացել է, որ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի զբոսանքի իրավունքն իրացվի ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել․ «Ազատություն» Վեհափառ Հայրապետի հանդիպումները՝ Վատիկանի այցից հետո Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից ԲՀԿ ակտիվիստների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է Նրան պետք է հետևեն Հայաստանի հավաքականում․ ռուս հայտնի մարզիչը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին Վթարից երկու օր անց վարորդի կյանքը հնարավոր չի եղել փրկել Բայց մեր ձայնը որոշիչ է ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրանից դուրս․ Ասպրամ Կրպեյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am