Քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում․ Լիլիթ Բլեյան

Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կինոյի մասին օրենքում նոր փոփոխությանը դեմ արտահայտվեց հայկական ամբողջ կինոհամայնքը։ Համայնքը չլռեց. խոսեց, արտահայտվեց, պահանջեց հետ շրջել։

Դրան ի պատասխան ի՞նչ արեց նախարարությունը. e-draft հարթակում ընթացող «քվեարկությունը» լցոնեց` տպավորություն ստեղծելով, թե «մեծամասնությունը կողմ է»։

Ո՞ւմ համար է ստեղծվում էդ տպավորությունը։ Ո՞ւմ է պետք այդ կեղծված քվեարկությունը, եթե այն ոլորտը, որի զարգացման համար իբր արվում է փոփոխությունը, դեմ է դրան։ Ո՞ւմ շահերի համար է, ուրեմն, արվում այդ փոփոխությունը։

Սա դասական օրինակ է, թե ինչպես են ոլորտային փոփոխություններն անում` արհամարհելով ոլորտի շահառուների կարծիքը։ Եվ զուգահեռ` ժողովրդավարություն խաղում։

Հայաստանում դասական ավտորիտարիզմ է, որը փորձում են լղոզել քարոզչական գործիքներով։ Շահառուների, քաղաքացիների մեջքի հետևում, անհայտ շահերի համար արվող գործողություններ են կատարվում, մեծ հաշվով, բոլոր ոլորտներում։

Օրենքի փոփոխություն կլինի, միջանցքի արտապատվիրակում կլինի, Արցախն Ադրբեջանի կազմում «բոլորիս անունից» ճանաչել կլինի. մեծ հաշվով սրանք նույն տրամաբանության մեջ արվող քայլեր են` փակ սենյակում ընդունվող որոշումներ, որոնք ազդում են բոլորի կյանքի վրա և չեն համաձայնեցվում որևէ մեկի հետ։ Հետո գործի է դրվում քարոզչական բազմաշոշափուկ մեքենան, որը նույնպես, տարբեր եղանակներով, ֆինանսավորվում է բյուջեից։ Ու մեզ, ընդ որում` մուննաթ գալով, ասում են, որ սևը սպիտակ է, ու որ մեզ անդամահատում ու իրավազրկում են մեր իսկ շահերի համար։

Ու մենք ձևացնում ենք, թե հավատում ենք, ու ավելի խորն ենք թաղվում ճահճի մեջ։

Հենց հասկանանք, որ էս բոլոր քայլերն օրգանապես կապված են, գուցե վերջապես մեծամասնությունը կընդվզի էս համատարած կեղծիքի դեմ։

Կընդվզի իրականում` կուլիսներից դուրս, էդ ընդվզումը «չարտապատվիրակելով» ակտիվ պայքարող փոքրամասնությանը»։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին ՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա Այվազյան Փաշինյանին գործարք եմ առաջարկում. Հովհաննես Ավետիսյան Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Սրա համար իրենք պատասխան են տալու․․․ թող սպասեն․ Գերասիմ Վարդանյան (video) «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» «Opel»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ» Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է. Էլինար Վարդանյան «Մենք Աստծու գործակիցներն ենք». Մասյացոտնի թեմի առաջնորդ Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում, Լարսում իրավիճակը սարսափելի է (video) Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ» Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու հերթական դեպքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները ՔՊ-ական քարոզչամեքենան անուղղակի հերթական կեղծ թեզն է հրապարակ նետում Սրանք ոչ միայն Ադրբեջանի պահանջով սահմանադրություն են փոխում, այլև ռեպրեսիվ ապարատն են գործի դնում Դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ ողջ գիշեր քննվել է Ղազինյանի կալանքի միջնորդությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը 2 ամսով կալանավորվել է Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am