Սյունիքի «միջանցքի» փաստաթղթային պայմանավորվածությունները առաջացրել են էյֆորիկ տրամադրություններ

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Սյունիքի «միջանցքի» շուրջ երեկվա փաստաթղթային պայմանավորվածությունները սպասելիորեն առաջացրել են էյֆորիկ տրամադրություններ և ձեռքբերումների ուռճացված գովազդ՝ հատկապես այն շրջանակներում, որոնք առաջնորդվում են սիտուացիոն մտածողությամբ կամ իշխանական քարոզչության տրամաբանությամբ։ Այս մթնոլորտը լիովին բացատրելի է՝ հաշվի առնելով մոտակա քաղաքական դիրքավորումների նպատակները։

Այնուամենայնիվ, ազգայինն ու պետականությունը խորությամբ գնահատող հանրույթը, որը կանխատեսում է մեր երկրի համար երկարաժամկետ վտանգներ, այդ թվում՝ տարածքային կորստի և «կիպրոսացման» իրական սցենարը, հաճախ հայտնվում է մարգինալացման իրավիճակում։ Բնականաբար, այս խմբի մտահոգությունները պատշաճ արձագանք չեն գտնում, քանի որ հասարակության ներսում գերակայում է «խաղաղության պատրանքով» ապրելը։ Արդյունքում պարտության ընդունումն ու դրանից դասեր քաղելը մերժվում են՝ վերածվելով լռության և խուսափողականության քաղաքականության։

Վերջիվերջո, երբ պետականության կորստի վտանգը արձանագրող գործիչները բարձրաձայնում են իրենց ահազանգը, նրանք ոչ միայն մերժվում են, այլև հաճախ դառնում են հասարակական պարսավանքի թիրախ՝ «դժբախտ կանխատեսումներ» անողների պիտակով։ Այս պայմաններում ցավալի է տեսնել, որ մենք, որպես ժողովուրդ, հաճախ ապավինում ենք հաճելի թմբիրին՝ չանդրադառնալով խորքային ու վտանգավոր գործընթացներին։

Այդ գործիչները իրականության ծանրությունից են մտահոգվում և պատրաստ են ասել ճշմարտությունը՝ անկախ հանրային արձագանքից, շարունակում են այդ մենակյացի ուղին հանուն մեր ժողովրդի ապագայի։ Ակնհայտորեն, ճշմարտությունն ասելը հազվադեպ է հարմարավետ։ Սիրելի ժողովուրդ, մենք ընտրում ենք այդ ճանապարհը՝ անգամ քարկոծվելու գնով, որպեսզի քո ապրելու հնարավորությունը չկորչի, թեկուզ հաճախ թվում է, թե կամքն ինքնին հասել է սպառման եզրին»։

դիտվել է 368 անգամ
Լրահոս
The Washington Post: США потеряли четверть беспилотников Reaper в войне с Ираном Россия будет самостоятельно выбирать цели для ответа на разбой и пиратство западных стран У России появился неожиданный союзник, которого невозможно контролировать, — Newsweek ЕС попросил Бразилию стать посредником в контактах с Россией Азербайджан и Казахстан завершили морскую прокладку волоконно-оптической линии связи по дну Каспия Ամենասարսափելին այն է, որ Հայաստանի իշխանությունները նորից ստում են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am