Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա

Վաշինգտոնում կայացած Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումն ու ստորագրված հռչակագիրը, որ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության» կարևոր քայլ, «իրական» Հայաստանի համար, ինչպես և կանխատեսվում էր, ոչ միայն իրական արդյունքներ չի ապահովում, այլև պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ։

Նույնիսկ հանդիպումից հետո վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսը, որտեղ փորձ արվեց պահը ներկայացնել՝ որպես պատմական և «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, ավելի շատ հարցեր առաջացրեց։

Փաստերը՝ առանց շղարշի․

Ադրբեջանի հաղթանակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում․ փակվեց Արցախի հարցում միջազգային միջնորդության վերջին հարթակը։

ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացում․ Վաշինգտոնը չեղարկեց 1992-ից գործող արգելքը, որը կանխում էր պաշտպանական և ռազմական ուղղակի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Սա Բաքվին տալիս է նոր ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններ։

Տարանցիկ ճանապարհ Սյունիքով․ հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանի համար ապահովել անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ։ Այն թեև կոչվում է «Թրամփի ուղի», բայց, ըստ էության, ամբողջությամբ համընկնում է թուրք–ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» գաղափարին։ Քանի որ, եթե սա, իսկապես, խաղաղության գործընթաց է, ապա ինչո՞վ է պայմանավորված տարանցիկ կապուղիների վերահսկումը հանձնելը երրորդ երկրին միայն Հայաստանի տարածքում, այն էլ՝ Ադրբեջանի պահանջով։

Փոխարենը, բացի խաղաղության մասին անորոշ հայտարարություններից, մենք չստացանք ոչինչ. ո՛չ ռազմագերիների վերադարձի մասին համաձայնություն, ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների հարցի լուծում, ո՛չ Արցախի հայության վերադարձի իրավունքի երաշխիքներ, ո՛չ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Իսկ մամուլի ասուլիսում այդ առթիվ հնչեցված խոսքերը, ըստ էության, հանրության «բերանը փակելու» անհաջող փորձ էին։

Այս ամենը ոչ միայն ապաշնորհ և միակողմանի քայլ է, այլև իշխանության կողմից հանրությանը շարունակաբար խաբելու ցինիկ փորձ։ Ավելին՝ այս քաղաքականությունը ծանրագույն բեռ է դնում Հայաստանի ապագա բոլոր իշխանությունների ուսերին, որոնք մեր ազգայինև պետական շահերը առաջ տանելու համար ստիպված են լինելու գործել խիստ սահմանափակ և վտանգավոր պայմաններում:

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա։ Իսկ երբ այն կառուցվում է միայն մեկ կողմի շահերի վրա, դա ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղ ճանապարհով սեփական երկիրը կազմաքանդելու և պետականությունը լուծարելու համաձայնություն, որը ՀՀ գործող իշխանությունները շարունակում են կյանքի կոչել՝ «տնային նոր առաջադրանքներ» կատարելով:

Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան տուծաներ Մեր Սուրբ եկեղեցու արժանավոր սրբազանը՝ տոկունության ու սկզբունքայնության օրինակ․ Աննա Մկրտչյան Միլիոնավոր դրամներ Սամվել Կարապետյանի կողմից. արագ արձագանքում և աջակցություն կովիդի դեմ պայքարին Թրամփը մերժել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններ վարելու ԱՄՆ դաշնակիցների փորձերը Ընդամենը 8 տարի առաջ Բակո Սահակյանը պատմական ելույթով էր հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսում. Արմեն Աշոտյան Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան «Հայաստան» դաշինքը կհայտարարի վարչապետի՝ իր թեկնածուի անունը Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն Մոջթաբա Խամենեին գաղտնի գործողության շրջանակներում տեղափոխվել է Մոսկվա. լրատվամիջոցներ Դուք լրիվ ուրիշ՝ սխալ կինո եք նայում․ Ֆարմանյան ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Իսրայելում վերջին 24 ժամում 108 մարդ է հոսպիտալացվել «MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և փակել ճանապարհը Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Ford»-ը, «Kia»-ն, «Opel»-ն ու «VAZ 2107»-ը․ կան վիրավորներ Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում. 8 հոգի տեղափոխվել են ոստիկանություն․ կա վիրավոր Երևանում բախվել են «Kia Optima»-ն ու «Lexus»-ը․ վերջինը կոտրել է գովազդային ցուցանակը Դուռը բացվում է միայն նրանց առաջ, ովքեր շարունակում են թակել. Տեր Աբրահամ քահանա Հանրապետության տարածքում սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Լիբանանը պատվիրակություն կձևավորի Իսրայելի հետ բանակցությունների համար Հնարավոր է հասնել նրան, որ Հայաստանի համար գազի գինը նվազի. Քոչարյան Փաշինյանի պատերազմի շանտաժը. Սուրենյանց Հալեպում հայ կնոջ են սպանել ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումների 50-րդ ալիքի մեկնարկի մասին Կարապետյանի տնային կալանքի երկարաձգումը չի՛ փոխելու իրականությունը, նա է լինելու ՀՀ վարչապետը Առաջիկայում կհայտարարենք արդարության վերականգման մեր քայլերի մասին․ Գոհար Ղումաշյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am