Ժողովրդավարությունը իջեցրին ցեղասպանի հետ եռյակ միություն ստեղծելու նսեմ նշաձողին՝ ամենատարբեր նկրտումներով

Ցեղասպանի, ռազմական հանցագործի՝ Ալիևի հետ ցնցիչ եռյակ միություն կազմած ԱՄՆ նախագահի և փաստացի ՀՀ վարչապետի հանդիպումը մեկնարկում է։ ԱՄՆ ազդեցիկ պարբերականը «ավետիս» էր փոխանցում, թե ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփի հետ Ալիևն ու Փաշինյանը ցնցող համաձայնագիր կստորագրեն, ըստ որի, The Washington post -ի պնդմամբ՝ Միացյալ Նահանգները կպահանջի Հարավային Կովկասով «Զանգեզուրի միջանցքը» զարգացնելու բացառիկ իրավունքներ, ինչը ցնցիչ կլինի ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի և Թուրքիայի համար, որոնցից յուրաքանչյուրն ունի տնտեսական և քաղաքական առանձին շահեր մեր ռազմավարական տարածաշրջանում։ Սակայն կարծում եմ, որ նման համաձայնագիրը կարող է արժանանալ Թարմփի և Զելենսկու ստորագրած փաստաթղթի ճակատագրին՝ հազվագյուտ մետաղները դեռ պարզ չէ, թե ում բացառիկ իրավունքներին կտրվեն։ Մեզ համար անխուսափելի դարձած ազգային ամոթը պաշտոնական Հայաստանի միավորումն է Ադրբեջանի և ԱՄՆ-ի կամքին՝ ԵԱՀԿ մինսկի խմբի լուծարման հարցում։ Հայտնում են, որ Փաշինյանը Վաշինգտոնում «պատմական» նամակ է ստորագրելու՝ հույս ունենալով փակել Արցախի հարցը․ այսօր նախատեսվում է դույն համատեղ նամակի ստորագրումը՝ պաշտոնական «խնդրանքով» Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը լուծարել 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու համար ստեղծված Մինսկի խումբը։ Խումբը, ինչպես հայտնի է, գլխավորում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, սակայն Ալիևը կարծում է, որ Արցախյան հակամարտությունը ռազմական հանցագործ ուժի կիրառմամբ, Արցախի էթնիկ զտման, փաստացի ցեղասպանության միջոցով փաստացի լուծել է, և իր հետ համակարծիք են Թրամփն ու Փաշինյանը։ Ազգային ամոթի խարանն ահազարհուր է, ուրացում, ուրացում, անձնատվություն մինչև վերջ․․․․Ժողովրդավարությունը իջեցրին ցեղասպանի հետ եռյակ միություն ստեղծելու նսեմ նշաձողին՝ ամենատարբեր նկրտումներով։

Այս մասին գրել է Նարինե Դիլբարյանը

դիտվել է 531 անգամ
Լրահոս
Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ» Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ» Ի՞նչն էր այս ընտրությունների հաղթաթուղթը. փաստեր. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ» Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ» 425 հաղորդում, 300 հետապնդում. ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատել դատարանները. «Ժողովուրդ» Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ» Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am