Մարդիկ վախենում են արդեն խաղաղություն բառից ու հարցնում են Փաշինյանին․ «Հիմա ինչ եք բերել մեր հայրենիքի գլխին։ Արդեն վախենում ենք խաղաղություն բառից, որովհետև հոմանիշը դարձել է` ստորացումը»։ Մարդկային բանականությունից դուրս գանք ու մտնենք կենդանաստեղծ բնություն։
Նապաստակը եթե ասի՝ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» լու՞րջ կընդունեք։ Նապաստակը, որ շրջապատված է զորեղ կենդանիներով՝ խաղաղարար բառն օգտագործելուց առյուծի, բորենու, գայլի ախորժակը կփակվի՞։ Նրանք քաղցա՞ծ կմնան հանուն այն բանի, որ նապաստակը վախից իրենց հռչակում է խաղաղարարներ։ Դա է պատճառը, որ Փաշինյանի՝ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն» գրառման տակ մարդիկ, ամենամեղմն եմ տեղադրում, գրում են․ «Դու ոչ թե խաղաղարար ես, այլ վախկոտ ․․․․ տղա»։
Ինչ վերաբերվում է այն բանին, որ Փաշինյանն անընդհատ օգտագործում է Աստծո խոսքը, դրա մասին Աստված պատվիրան ունի․ «Քո տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում»: (Ելք. 20:7): Աստծո անունը իզուր են տալիս նրանք, ովքեր Տիրոջ զորությունը վերագրում են սատանային, կամ ովքեր Տիրոջ անունը օգտագործում են իրենց շահի համար: Այնպես որ սեփական շահի համար պետք չէ օգտագործել Սուրբ բառերը։ Աստված դա իր համար է ասել։
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը