Սիրային կապ, փախուստ, մեղայական, դավաճանություն. Երկու անգամ կարգալույծ հռչակված վարդապետի կյանքի իրական պատմությունը․ pastinfo.am

Հայ Առաքելական Եկեղեցու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գծին ծառայող նախկին ևս մեկ հոգևորական՝ Նշան Հովհաննիսյանը, օրերս հանրային եթերում ի ցույց դրեց հակաեկեղեցական պայքարի ողջ թշվառությունը։ Իսկ ո՞վ է նա, ինչով է աչքի ընկել իր հոգևոր ծառայության ընթացքում։ «Փաստինֆո»-ի ուսումնասիրության արդյունքում հետաքրքիր փաստեր պարզեցինք առ այն, որ սույն անձը տապալել է թե՛ ուսումը, թե՛ հոգևոր ծառայությունը, մեղանչել, ներում աղերսել ու նորից ուխտադրուժ եղել։

Ավելին՝ նա այն բացառիկներից է, որին հաջողվել է երկու անգամ կարգալույծ լինել։

Նշան Հովհաննիսյանի ԱՄՆ-ում ձախողված ուսումը, սիրային արկածներն ու փախուստը՝ Կանադա

Նշան Հովհաննիսյանը, որն այսօր շարունակում է ներկայանալ որպես Խորեն վարդապետ Հովհաննիսյան, 2000-ականներին ուսման է մեկնել ԱՄՆ և ձախողել։ Նրա համար անգամ մասնավոր ուսուցիչ են վարձել անգլերեն սովորեցնելու նպատակով, սակայն դա էլ չի հաջողվել։ Լեզվի դասընթացներին զուգահեռ նրան ներառել են Նյու Յորքի Աստվածաբանության ճեմարանում, որպեսզի սովորի և մասնագիտանա։ Բայց կուսակրոնությունն ընտրած Նշան Հովհաննիսյանին ԱՄՆ-ում ուսումն ամենեւին էլ չի հետաքրքրել, այլ կանայք։ Նրա մերձավոր շրջապատից մեկը պատմեց, որ այդ ընթացքում Խորեն վարդապետը ինտիմ հարաբերությունների մեջ է գտնվել իրենց բավականին մեծ մի կնոջ հետ, տապալել դասերը։ Նրա բացակայությունները գրավել են նաեւ ուսումնական հաստատության ղեկավարության ուշադրությունը ու, ի վերջո, տեղեկությունները հասել են նաև Մայր Աթոռ։

Մեզ հաջողվեց պարզել, որ ԱՄՆ-ից նրան հետ են կանչել Հայաստան, Խորեն աբեղան վերադարձել է ու կարճ ժամանակ անց փախուստի դեմել Կանադա՝ առանց Մայր Աթոռին տեղյակ պահելու։ Նա, ըստ էության, ընդհատակ է անցել ու կապ չի հաստատել անգամ իր անմիջական ղեկավարների հետ։ 2002թ․ օգոստոսի 7-ին Խորեն աբեղա Հովհաննիսյանը հռչակվել է կարգալույծ՝ հոգևոր ծառայության վայրը լքելու, առանց արտոնության արտասահման մեկնելու համար։


Մեկ տարի անց նա «մեղայականով» է հանդես եկել։ «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կարգալույծ հռչակված աբեղան արդարացել է, թե Կանադա է մեկնել՝ ԱՄՆ-ում անպատվաբեր իրավիճակներում հայտնվելու պատճառով, իսկ Կանադայում փաստաբան է վարձել ու զգալի գումար վճարել՝ իր կեցության արտոնագրի հետ կապված հարցերը կարգավորելու, քաղաքացիություն ստանալու համար։ Նկատենք, որ սույն անձը ինքն իրեն համարել է անառակ որդի, փորձել արդարանալ, թե սայթաքման պատճառը եղել է իր երիտասարդ տարիքն ու անփորձությունը։ Նա խնդրել է ներել իր մեղքերը ու սրբագրման հնարավորություն տալ՝ վստահեցնելով, թե իր սխալներից դասեր է քաղել։

Անառակ որդուն ներել են Բագրատ Սրբազանի խնդրանքով


Այսօր անհեթեթ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին թիրախավորող «անառակ որդին»՝ Նշան Հովհաննիսյանը, հոգևոր դաս է վերադարձել հենց Բագրատ Սրբազանի խնդրանքով։ Ի դեպ, «անառակ» որակումը մերը չէ, այլ հենց իրենը՝ Նշան Հովհաննիսյանինը, որը խնդրել էր երկրորդ հնարավորություն տալ «անառակ որդուն»։

Մեր տեղեկություններով՝ Բագրատ Սրբազանը եւս ներողամիտ է գտնվել ու առաջարկել ներել նրան։ Հոգևոր խորհուրդը Նշան Հովհաննիսյանի խնդրանքը բավարարել է 2008 թվականին, իսկ 2009թ․ ապրիլի 1-ին Հայրապետական տնօրինությամբ՝ Ս. Գեղարդավանքում մեկամյա ապաշխարության շրջան անցնելուց հետո նա վերականգնվել է կուսակրոն քահանայական կարգի մեջ։ 2011 թվականի հունիսի 11-ին ստացել է մասնավոր վարդապետական աստիճան, ինչը դեռ այն ժամանակ բազում հարցեր էր առաջացել ու անգամ գրագողության մեղադրանքներ հնչեցվել, որին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ։

Հովհաննիսյանը Կալկաթայի ճեմարանում սաների կյանքը դժոխքի էր վերածել

Խորեն աբեղա, հետագայում վարդապետ Հովհաննիսյանը 2009-2014թթ․ եղել է Հնդկաստանի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։ Այդ պաշտոնում նրա կառավարումն էլ հարթ չի անցել՝ ուղեկցվելով սաներին ապօրինի ճեմարանից հեռացնելով, նրանց հացադուլով։ Նա չի օգնել անգամ Հնդկաստանում կեցության իրավունքի խնդիրներ ունեցող երիտասարդին ու բառի բուն իմաստով փողոց է նետել։ Հայտնի է, որ նրա կողմից հեռաված տղան վրաերթի է ենթարկվել, ու հոգևոր հայր համարվող Խորեն աբեղան հրաժարվել է օգնել հիվանդանոցում կոտրվածքներով գտնվող երիտասարդին։
Այս դեպքը մեծ արձագանք էր ստացել դեռևս 2010 թվականին. անգամ տղայի ծնողն է գրավոր բողոք գրել, որ վարդապետն օգտագործում է հոգևորականին ոչ հարիր բառապաշար, դրսևորում ոչ վայել վարքագիծ ու հիշեցրել նրան, որ հնդկահայերի ապահովության համար կտակված փողերը նրա սեփականությունը չեն։

Դեռևս այն ժամանակ մամուլը արձանագրել էր, որ ճեմարանում արտակարգ իրավիճակ է առաջացել Հայր Խորենի նշանակումից հետո, որը խստացրել է կարգապահական ռեժիմը։ Նա ճեմարանում սանկցիաներ էր կիրառել, տառապել իր դեմ դավերի տեսիլքներով ու հեռացրել որոշ սաների՝ նրանց մեղադրելով իր դեմ դավեր նյութելու մեջ։ Ասում են՝ անգամ ժամանակ չէր տրամադրում ճամպրուկները հավաքելու համար՝ ընդամենը 20 րոպե։

Նա առանձնահատուկ վատ վերաբերմունք է ունեցել նաև երիտասարդ ուսանողուհիների նկատմամբ, նրանց դիմել անպարկեշտ արտահայտություններով։

Խորեն վարդապետ Հովհաննիսյանի երկրորդ կարգալուծությունը

Կալկաթայի խայտառակությունից հետո՝ 2015թ․, տեղափոխվել է Վիրահայոց թեմ, նշանակվել Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ, սակայն ծառայության ընթացքում կրկին խնդիրներ են եղել։ 2016թ․ Հայր Խորենը ցանկություն է հայտնել վերադառնալ Հայաստան, դուրս գալ եկեղեցական ծառայությունից, սակայն թեմի առաջնորդի հորդորներին լսելով՝ մնացել է ծառայության մեջ։ Նա նշանակվել է թեմի առաջնորդի օգնական։ Հայր Խորենը հիմնականում ծառայություն է իրականացրել Թբիլիսիում, իսկ ավելի ուշ, երբ Մառնեուլում կար հոգևորականի անհրաժեշտություն, նրան առաջարկվել է շաբաթվա մի մասը ծառայել Մառնեուլում։ Սակայն Հայր Խորենը նախընտրել է թողնել հոգևոր ծառայությունը և մեկնել Կանադա, որտեղ չի ներկայացել թեմի առաջնորդարան։ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը 2017թ․ գրություն է հասցեագրել Մայր Աթոռ՝ հայտնելով, որ Խորեն վարդապետը ցանկանում է լքել եկեղեցական ասպարեզը և հեռանալ Մայր Աթոռի միաբանությունից։ Սրբազանը հայտնել է, որ Խորեն վարդապետը մեկնել է Կանադա և չի ներկայացել տեղի թեմի առաջնորդին, որևէ կապ չի պահել տեղի եկեղեցու հետ։

Վազգեն Սրբազանի գրության հիման վրա Խորեն վարդապետը 2017 թվականին կարգալույծ է եղել երկրորդ անգամ։ Եկեղեցուց վտարված այս անձը՝ Նշան Հովհաննիսյանը, այսօր էլ շարունակում է սքեմ կրել՝ մոլորեցնելով հանրությանը։ Վերջինս այսօր ակտիվ դերակատարում ունի ՀԱՍԵ-ի դեմ իրականացվող արշավի շրջանակներում։ Սույն անձը, որը տարիներ առաջ ներում էր աղերսում Վեհափառ Հայրապետից, երկրորդ շանս խնդրում, այսօր երես է թեքել ու ոտքով-գլխով անխնա օգտագործվում Փաշինյանի քարոզչական թիմի կողմից։ Որքան ողբալի է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ նման անցյալ ունեցող նախկին հոգեւորականներով է ձեւավորել Վեհարանի դեմ պայքարի իր հանձնախումբը ու դեռ խոսում ոչ միայն բարոյականությունից, այլ նաեւ հոգեւոր արժեքներից։

Սույն նախկին հոգեւորականը, հիրավի, խիստ հարուստ կենսագրություն ունի՝ իր բնորոշմամբ «անառակ» որդի կոչվելու համար, մանրամասները՝ հաջորդիվ։

 

 

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 1516 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am