Հրատապ այց․ ինչո՞ւ է Երևան գալիս ամերիկացի սկանդալային իրավապաշտպանը. News.am

Ամերիկյան հանրահայտ փաստաբան, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ղեկավար շրջանակի նշանավոր ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը, որը հայտնի է նաև որպես քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան, մոտ օրերս ժամանելու է Հայաստան։ Տարբեր աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ամստերդամի այցը հրատապ բնույթ է կրում և կապված է միանգամից մի քանի աղմկահարույց գործերի հետ, որոնք, ըստ ամենայնի, անհանգստացրել են մեր տարածաշրջանում նոր ակտիվություն ցուցաբերող ԱՄՆ-ին, փոխանցում է News.am-ը։

Դրանք են՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել ու պարզել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակը։

Դոնալդ Թրամփի ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը հայտնի է իր վառ հակառուսական դիրքորոշմամբ։ Հենց Ամստերդամն է եղել ռուսաստանցի հայտնի գործարար և ընդդիմադիր Միխայիլ Խոդորկովսկու փաստաբանը, որի համար նույնիսկ ձերբակալվել է ՌԴ-ում։2003 թվականին Ամստերդամը ներգրավվել է «Յուկոսի» գլխավոր տնօրեն և Ռուսաստանի ամենահարուստ մարդ Միխայիլ Խոդորկովսկու պաշտպանությանը, որը նաև ներկայացվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր հակառակորդ։ 2005 թվականին Խոդորկովսկին դատապարտվեց ազատազրկման։ Դատավճռի գիշերը Ամստերդամին ձերբակալեցին անվտանգության՝ քաղաքացիական հագուստով աշխատակիցները, հյուրանոցի իր սենյակում։ Այնուհետև Ամստերդամը ջանքերն ուղղեց Խոդորկովսկու ազատ արձակմանը, որը, ի վերջո, տեղի ունեցավ 2013թ․։

2010 թվականի մայիսին Թաիլանդի նախկին վարչապետ Թաքսին Շինավատրան վարձել է Ամստերդամին՝ որպես միջազգային իրավաբան և Դեմոկրատիայի դեմ պայքարի միացյալ ճակատի (UDD) կամ «Կարմիր վերնաշապիկներ» պաշտպանական խորհրդի խորհրդական։ Ամստերդամը հրապարակային կոչեր է արել միջազգային հանրությանը չհանդուրժել նոր կառավարության բռնաճնշումները։ Ապա հրապարակել է մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային իրավունքի ոտնահարման ցուցակը՝ այն անվանելով «Բանգկոկի կոտորածներ»։

Ամստերդամը պաշտպանել է բազմաթիվ հայտնի քաղբանտարկյալների, ժողովրդավարության կողմնակիցների, ինչպիսիք են վենեսուելացի Էլիջիո Սեդենյոն, նիգերիացի Նասիր Ահմադ Էլ-Ռուֆայը և այլք։ Ամստերդամը եղել է Megaupload-ի դատական գործի իրավաբանական թիմի մի մասը, որը ներկայացնում է Քիմ Դոքոմին՝ համացանցի ձեռներեցին, ով աշխատել էր ակտիվիստներ Գլեն Գրինվալդի, Ջուլիան Ասանժի, Էդվարդ Սնոուդենի հետ։

դիտվել է 930 անգամ
Լրահոս
Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի Մերժեցին այն ամենը, ինչի համար մեր տղաները կյանք էին տվել. Մետաքսե Հակոբյան Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է Սյունիքը և Իրանը. հաղորդակցային կապից դեպի ռազմավարական անվտանգային փոխկախվածություն Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծեփամածիկով բարձված «Isuzu» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am