Ինչպե՞ս եք արդարացնելու ձեր «մտահոգությունը», երբ մի օր հենց Հայ Եկեղեցին հրաժարվի իր այդ տեսակ հետևորդներից․ Տեր Ղազար քահանա

Տեր Ղազար քահանա Թորոսյանը գրել է․

«ՀՀ Էկենոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Եկեղեցու վերնախավի մեծ մասը իրենց սահմանած ուխտի հետ կապված խնդիր ունի։ Զրպարտչական այս հայտարարությունը նախարարը քողարկել է Հայ Եկեղեցու հանդեպ իր՝ որպես Եկեղեցու հետևորդի «մտահոգությամբ», ինչը վերջին շրջանին բնորոշ է նրա քաղաքական ներկայիս թիմի որոշ անդամների հռետորաբանությանը։

Հայ Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների մեծ մասի հասցեին նման անպատասխանատու հայտարարություն լսելուց հետո բնական հարց է ծագում. Ի՞նչ գիտի նախարարը, թե ով ինչ մեղք է գործել, մանավանդ, որ նա որևէ մեկի խոստովանահայրը չէ։ Կամ եթե նա իրապես այպիսի տեղեկությունների է տիրապետում, թող հանրայնացնի դրանք անուններով ու փաստերով, այլապես նա կդասվի մյուս զրպարտիչ ու անպատասխանատու պաշտոնյաների ցանկում։ Սուրբ Գիրքն ասում է. «Ով ստի վրա է հաստատվում, նա հողմեր է արածեցնում կամ թևավոր թռչուններ է փորձում բռնել» (Առակաց 9։12)։

Մեկ հիշեցում իրենց Հայ Եկեղեցու հետևորդ համարողներին. Հայ Եկեղեցու հետևորդը չի կարող հարգանք չունենալ նույն Եկեղեցու Նվիրապետական կարգի հանդեպ և անհասկանալի շահերից մղված՝ կասկածի տակ դնել Եկեղեցու հեղինակությունն ու վաստակը։ Ինչպե՞ս եք արդարացնելու ձեր «մտահոգությունը», երբ մի օր հենց Հայ Եկեղեցին հրաժարվի իր այդ տեսակ հետևորդներից։ Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր խոսքին և վարքին ու մի հասունացրեք այդ պահը։
Մեր աղոթքն է, որ Տերը իմաստություն շնորհի այս անձանց, որպեսզի նրանք, Սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսի խոսքով, «բարին խոսեն, խորհեն և գործեն»»։

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am