Միայն մի բան չգիտեմ` դա անում է գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները

Ամեն դեպքում արժե արդեն իրողություն դարձած փաստերն ու կանխատեսումները զատել իրարից: Կայացած փաստերից առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, ոչինչ չձեռնարկեց, որ Արցախը չհայաթափվի և հիմա փորձում է որոշել Արցախի չլինելու, արցախցիների` իրենց երկիր չվերադառնալու ճակատագիրը: Եթե պարզ ասենք` Արցախի դագաղի վերջին մեխն է խփում: Այդ թեման չկա այսօր և նա ամեն ինչ անում է, որ չլինի նաև վաղը ու երբևէ: Ապշեցուցիչ ինքնավստահությամբ ու ցինիզմով միանձնյա վճռում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր` չվախենալով ոչ երկրային, ոչ երկնային դատաստանից: Բայց այս զիջումների ու զոհողությունների դիմաց էլ ոչինչ չի ստանում` ոչ միայն Արցախի հետ կապված, այլ նաև մյուս հարցերի` ոչ գերիների վերադարձ, ոչ սահմանի բացում, ոչ ադրբեջանական զորքի հետքաշում ՀՀ տարածքներից... Հիմա նայենք, թե ճանապարհների ապաշրջափակում ասելով ինչ են հասկանում Թրամփի «ճանապարհը» տվողները: Այդ ճանապարհով ի՞նչ են տեղափոխելու հայերը, ո՞վ է համարձակվելու երթևեկել, թեկուզ ասենք` Նախիջևանով կարճ ճանապարհով Մեղրի մեկնել: Ոչ ոք ու ոչին: Մինչդեռ պարզ է, որ ռուսների ու հատկապես Իրանի հետ լուրջ խնդիրներ են ծագելու: Ներդրումներ, բլա, բլա, Հայաստանի ինքնիշխանություն, ճանապարհը հսկող և շահագործող հայ- ամերիկյան կոնսորցիում... սրանք լապշաներ են` ժողովրդի ականջներից կախելու համար: Մի լսեք ու դրանցով մի խաբվեք: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն իր տգիտության, կակղամորթության, իշխանասիրության պատճառով զոհաբերում է հայ ժողովրդի շահերը, մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում, վտանգում է մեր պետության գոյությունը, սերունդների ապագան... Միայն մի բան չգիտեմ` դա անում է գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար` չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները:

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գրառումը

դիտվել է 352 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am