Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ. Reuters
Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ
Հայաստանը նախատեսում է ԱՄՆ-ին տրամադրել «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումով տարանցիկ միջանցքի բացառիկ հատուկ զարգացման իրավունքներ՝ երկարաձգված ժամկետով: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ երթուղին կշահագործվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ ԱՄՆ-ն հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։
