Էդ որ խելոք դեմքերով հայտարարում են, թե կլինի սա կամ նա, Հայաստանը կստորագրի այս թուղթը

Էդ որ խելոք դեմքերով հայտարարում են, թե կլինի սա կամ նա, Հայաստանը կստորագրի այս թուղթը, կտա այս տարածքը, մի քանի օրից կլինի այս բանը, այն բանը, և այդպես աղետների շարան։ Ուզում եմ հասկանալ' ինչ-որ աղբյուրից տեղեկություններ ունե՞ն, թե՞ ուղղակի կանխատեսում են։

Եթե տեղեկություններ ունեն, ապա կարևոր է փորձել այդ աղետների դեմն առնել։ Եթե կա այդպիսի խորքային տեղեկություն, ապա կլինի նաև կանխելու միջոց։ Կանխել է պետք գործողություններով, ոչ թե ուղղակի հայտարարել խելոք երևալու համար, որ հետո էլ ասեն' տեսաք, ես գիտեի։

Եթե կանխատեսում են, ապա ինչո՞ւ են քաղաքագետ կամ քաղաքական գործիչ։ Թող մերօրյա Վանգա լինեն, այդկերպ գոնե փող կաշխատեն։

Եթե կանխատեսում են, գոնե թող լավ բան կանխատեսեն, մեկ է' օդից է ու ոչ մի հիմք չունի։ Գոնե ժողովրդի նյարդերի հետ չեն խաղա։

Իսկ ընդհանրապես, Նիկոլի չափ անբարոյականություն է հայրենիքի կործանման համոզված կանխատեսումներով քայքայել հանրության հոգեվիճակը և պայքարի ոչ մի հույս չթողնել։

Որոշ «ընդդիմադիրների» թվում է, թե սարսափելի և անխուսափելի իրողությունների մասին խոսելով' մարդկանց ոտքի կհանեն, բայց այդպես չէ։ Ժողովուրդը լավ գիտի, հասկանում է, որ Նիկոլը չարիք է, բայց երբ ամեն կողմից լսում է, թե Նիկոլը այսպես կանի, երկիրը կկործանվի, այսպես վատ բան կլինի, այնպես վատ բան կլինի, արդեն ոչ մի ոտքի կանգնելու ցանկություն ու ուժ չի մնում։ Մարդիկ թևաթափ են լինում ու սպասում կործանման։

Մի ոչնչացրեք ժողովրդի պայքարի ոգին ձեր պարզունակ հնարքներով։

Նաիրի Հոխիկյան

 

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները Ռեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներից Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար․ Անանյան 922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին Արտակարգ դեպք՝ Երևանում․ Պետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. Մելիքյան Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Բևեռացված, պառակտող և ճնշումներով ուղեկցված ընտրություններ․ ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցը Ադրբեջանում անհանգստացած են Թաքցրել էր Սարատովկա բնակավայրի ղեկավարը․ հայտնաբերվել է Պատկերացրեք 2005 տեղամասի նկարչության մասշտաբները․ Քոչարյան Ֆիդանն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանային հարցեր Ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների պայմաններում Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am