Կոռուպցիոն ռիսկ. գինը՝ «նվերի» դիմաց նախապես պայմանավորվա՞ծ է եղել․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 «Այսօր Հայաստանի կառավարությունը առանց որևէ բացատրության թույլ տվեց «ՄՏՍ Արմենիա»-ի պետական 20% բաժնեմասի վաճառքի գործընթացը։

Այդ բաժնեմասերը պետությունն ընդամենը 1.5 տարի առաջ նվեր էր ստացել նոր սեփականատիրոջից՝ FEDILCO GROUP LIMITED-ից։

 Այժմ նույն այդ ընկերությունը խնդրում է «նվերը» հետ գնել։

Կառավարությունը համաձայնում է։ Գինը՝ 50 միլիոն դոլար, առանց թափանցիկ գնահատման, առանց մրցույթի, առանց պարզաբանումների։

Իսկ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն կառավարությունը սկսեց ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը՝ ներկայացնելով դա որպես ազգային անվտանգության հարց։

Մի դեպքում պետականացում, մյուս դեպքում՝ օտարում։ Ո՞րն է տրամաբանությունը։

Եթե չկա տնտեսական հիմնավորում, ավելին՝ կառավարության քաղաքականության կոնտրաստն ակնհայտ է, հետևություններ ստիպված ենք անել քաղաքական հարթության վրա:

Եթե ՀԷՑ-ի դեպքում պետությունը պնդում է, որ ռազմավարական ենթակառուցվածքները պետք է պետական լինեն, ինչո՞ւ է հիմա հենց նույն պետությունը պատրաստվում վաճառել կապի համակարգում իր ունեցած մասնաբաժինը։

Արդյո՞ք ՀԷՑ-ի դեմ գործողություններն այլ նպատակ ունեն՝ հարվածել կոնկրետ սեփականատիրոջը՝ ոչ թե հանրային շահից ելնելով, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ։

Եվ վերջապես՝ 50 միլիոն դոլարով այս գործարքը կոռուպցիոն ռիսկ ունի. երբ գնորդը հենց նախկին նվիրատուն է, գինը՝ «նվերի» դիմաց նախապես պայմանավորված։

Կառավարությունն ինքն է փլուզում հանրային վստահությունը սեփական քաղաքականության նկատմամբ՝ առաջացնելով հիմնավոր կասկածներ»:

դիտվել է 605 անգամ
Լրահոս
Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ «Նիկոլ Փաշինյանին ո՛չ ոք էլ չի փրկելու, անգամ Աստված»․ Վահե Մովսիսյան (video) Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին Հերի՛ք եղավ, մենք գնալու ենք ամեն ձայնի հետևից․ Արման Աբովյան (video) Հունիսի 7-ի ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ, մեր պայքարը նոր է սկսվում. Գուրգեն Սիմոնյան Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Երեկ մենք ականատեսը եղանք սարսափելի այլանդակության․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հարց եմ տալիս ձեզ՝ ի՞նչ երեկ եղել Ներքին Հանդում․ Նարե Սոսե (video) Պայքարը նոր է սկսվում․ դրանց վախեցած դեմքերը տեսա՞ք․ իրենք գիտեն՝ ինչ է սպասվում․ Հռիփսիմե Եգանյան (video) Խայտառակ տվյալներ ենք բացահայտում․ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն.Էլինար Վարդանյան (video) ԲՀԿ-ն վերահաշվարկ է պահանջել, արդեն 4 տեղամասից 120 ձայն հետ է վերադարձել մեզ. Արման Աբովյան (video) ՔՊ-ականները երեկ սիրտ չեն ունեցել․ ի՞նչ է եղել դրանց շտաբում․ Վահե Մովսիսյան (video) «Ես թքե՛մ ձեր նամուսի վրա․․․ Նիկոլը երեկ ստորագրեց դա»․ Նարե Սոսե (video) Մեր սկսած գործը կիսատ չենք թողնելու․ աննախադեպ խախտումներ ենք գրանցել․ Մելոյան (video) Զատուլինի կոշտ նախազգուշացումը․ ՔՊ-ի հաղթանակը կասկածի տակ է, Շիրակի ռազմաբազան՝ վտանգի (video) Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան. ԵԱՀԿ դիտորդ Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները Ստամբուլում մեկնարկել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը Այս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է․ ՔԿ Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Մանդատները վերցնելու եւ չվերցնելու հետեւանքների մասին. Արփինե Հովհաննիսյան (video) «Որդիների կանչ» ՀԿ-ն դիմել է ընդդիմությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am