«Московский комсомолец»-ը Այվազովսկու հուշարձանը քանդած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

Ստեփանակերտում ռուսաստանցի հայազգի նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձաը քանդելու մասին «Московский комсомолец» պարբերականի հոդվածի հեղինակ Մարինա Պերևոզկինան այդ քայլին դիմած Ադրբեջանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։

Նա հիշեցրել է, որ Հիտլերի իշխանության գալուց հետո նացիստները հրամայել են ապամոնտաժել ականավոր գերմանացի ֆիզիկոս Հենրիխ Հերցի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված էր Կարլսրուեի համալսարանում, որտեղ գիտնականն իր գլխավոր հայտնագործությունն էր արել՝ ապացուցել էր էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը։ Այդ ժամանակվանից ի պատիվ նրա՝ տատանումների հաճախականության միավորը կոչվում է «հերց»։ Սակայն Հերցի ծագումը, նացիստների տեսանկյունից, չէր համապատասխանում ռասայական մաքրության չափանիշներին. նրա հայրը հրեա էր, թեև՝ մկրտված։

Երրորդ Ռեյխի իշխանությունները նույնիսկ փորձել են վերանվանել հաճախականության միավորը և այն կոչել Հելմհոլցի անունով, որը նույնպես ֆիզիկոս էր, բայց միևնույն ժամանակ՝ «իսկական արիացի»։ Սակայն այդ փորձերը զայրույթով մերժվել են միջազգային հանրության կողմից։

Այվազովսկու հուշարձանը տեղադրվել էր 2021 թվականին՝ Արցախի ռուսական համայնքի և ՌԴ խաղաղապահ առաքելության մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ընդգծել է Պերևոզկինան։

«Իվան Այվազովսկին ծնվել է Ղրիմում (այն ժամանակ՝ Տավրիական նահանգ)՝ սևծովյան Թեոդոսիա նավահանգստում, որտեղ և անցկացրել է կյանքի մեծ մասը։ Հայ Առաքելական եկեղեցու տեղի Սուրբ Սարգիս եկեղեցու մկրտության գրառումներում նա նշված է Հովհաննես Այվազյան անունով։ Ազգանունը լեհական ձևով փոխել էր դեռևս նրա հայրը՝ Գևորգ Այվազյանը, որը վաճառական էր և սերում էր XVIII դարում Գալիցիա տեղափոխված արևմտահայերից։ Այվազովսկին սովորել է Պետերբուրգում, ապրել Եվրոպայում, դարձել Կայսերական գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս և նշանակվել «ռուսաստանյան նավատորմի պաշտոնական նկարիչ»։ Ստացել է համաշխարհային ճանաչում և սերտ կապեր է ունեցել Ռուսական կայսրության այն ժամանակվա ռազմական և քաղաքական էլիտայի հետ։ Այսինքն՝ նա բառի բուն իմաստով ռուսաստանցի նկարիչ էր, և ոչ միայն։ Նրա ստեղծագործությունն ունի համաշխարհային նշանակություն։ Հայաստանի հետ նրան կապում էր միայն ծագումը՝ «արյունը»։

Բայց ինչ-որ մեկի համար 21-րդ դարում էլ «արյունն» է ամեն ինչ որոշում», - գրում է հոդվածի հեղինակը։

Պերևոզկինան ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հուլիսի 31-ին հանդես է եկել ֆանտաստիկ հայտարարությամբ, որում ոչ միայն ընդգծվում է Այվազովսկու «հայկական ծագումը», այլև սպառնալիքներ են պարունակվում ինչպես ՌԴ առաջատար լրատվական գործակալություններից մեկի, այնպես էլ ընդհանուր առմամբ երկրի հասցեին։

«Ստեփանակերտ» անվանումը «Խանքենդիի» փոխարեն օգտագործելու համար գործակալությանը սպառնում են Ադրբեջանում գործունեության դադարեցմամբ։ Իսկ Ռուսաստանին՝ որպես երկիր, սպառնում են հավասարեցնել «մշակութային ներկայացվածության անհավասարությունը», այսինքն՝ Ադրբեջանում փակել ռուսալեզու թատրոնները, դպրոցներն ու պարբերականները, քանի որ Ռուսաստանում «չկան ադրբեջանական թատրոններ, դպրոցներ, թերթեր ու ամսագրեր»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև խոստանում է «սկսել Ռուսաստանի տարբեր տեղանուններն իրենց պատմական անուններով կոչել»։

«Այս հանձնարարականներին համապատասխան՝ ադրբեջանական լրատվամիջոցները, մասնավորապես Minval-ը, իրենց հրապարակումներում սկսել են Կալինինգրադն անվանել Քյոնիգսբերգ, Օրենբուրգը՝ Օրինբոր, իսկ Վոլգա գետը՝ Իտիլ։ Նրանք, երևի, կարծում են, որ դա սրամիտ է։ Խնդիրն այն է, որ 1923 թվականին, երբ Խանքենդի փոքրիկ բնակավայրը վերանվանվեց Ստեփանակերտ՝ բոլշևիկ Ստեփան Շահումյանի պատվին, Ադրբեջանի ղեկին նույնպես բոլշևիկներ էին՝ Շահումյանի զինակիցները։ Մասնավորապես, Նարիման Նարիմանովը, որը, ինչպես և Շահումյանը, Բաքվի կոմունայի անդամ էր, բայց խուսափել էր գնդակահարությունից, իսկ հետո դարձել էր Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության Ժողկոմխորհի նախագահ և գլխավորում էր Անդրկովկասյան ֆեդերացիայի Միութենական խորհուրդը։ Դժվար թե Խանքենդիի անվանափոխման որոշումը կայացվեր՝ հակառակ Բաքվի ընկերների կարծիքի։

Բացի այդ, Խանքենդի նշանակում է «Խանի գյուղ», իսկ ի՞նչ խաներ կարող են լինել սոցիալիստական հանրապետությունում։ Խաներն այստեղ տեղ չունեն, այդ պատճառով ուղիղ հարյուր տարի քաղաքը կոչվում էր Ստեփանակերտ, և բոլորը գոհ էին։ Իսկ 1978 թվականին Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար և նրա ապագա նախագահ Հեյդար Ալիևն ասում էր, որ «հայ ժողովրդի մեծ զավակ Ստեփանը նաև ադրբեջանական ժողովրդի, Անդրկովկասի ողջ ժողովրդի, ողջ բազմազգ ու համախմբված խորհրդային ժողովրդի զավակն է»։ Ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր հոր կարծիքին արժեր ականջալուր լինել», - գրում է Պերևոզկինան։

NEWS.am

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Բայց ինչն է ողբերգականն այս պատմության մեջ. Մլադիչին միջազգային տրիբունալին հանձնեց նույն Սերբիայի նախագահը Քրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելը Ռուսական բանակն ազատագրել է Դոնեցկի Կուրտովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը. Լևոն Ազիզյան Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել իրանական երեք նավթային տանկերների Ուժեղ քամի՝ Երևանում․ Նոր Նորքում թիթեղներ են պոկվել տանիքներից․ Sputnik Արմենիա Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա hարվածներից. Զելենսկի Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. Դանիելյան Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական Պսևդո շուստրի դավաճաններ 2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն է Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով Իսրայելի ԶՈւ-ն նոր hարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am