Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ վաղաժամկետ` ոչ թե 2028 թվականին, այլ 2027 թվականի վերջին։ Ռիա նովոստիիհաղորդմամբ, այս հայտարարությունն արել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
«…Աջևում նախագահական ընտրություններ են։ Նախագահական ընտրությունները 2027, 2028 թվականներն են… Բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի 2027 թվականին, կարծում եմ՝ այո», — Cumhuriyet թերթը մեջբերել է նախարարի խոսքը։
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս կոչերը մեկնաբանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, և այլ օրակարգ չկա:
Էրդողանի հայտարարությունից հետո Օզելը ընդգծել էր, որ հանրապետության գործող ղեկավարը չի կարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրությունների: Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, նախագահին կից իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը 2027 թվականի վերջին եռամսյակում-2028 թվականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը