Անմարդկային վերաբերմունքը Ստեփան Սամվելյանի նկատմամբ շարունակվում է. փաստաբան

Ստեփան Սամվելյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ իր ծայրահեղ ծանր առողջական վիճակի պատճառով։ Ստեփան Սամվելյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ այսօր հիվանդանոց են տարել նրա կողմից պահանջված կենսական անհրաժեշտության պարագաներ՝ ներքնաշոր, հագուստ, հիգիենայի միջոցներ և սնունդ։ Սակայն արդեն շուրջ մեկ ժամ է, ինչ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները խոչընդոտում են այդ փոխանցման գործընթացը՝ պատճառաբանելով, որ հանձմունքը պետք է նախ տարվի «Արմավիր» ՔԿՀ, իսկ այնտեղից նորից տեղափոխվի հիվանդանոց։


«Սա ոչ միայն աբսուրդային է, այլ նաև վտանգավոր։ Այս պայմաններում՝ 40 աստիճան շոգի ներքո, թարմ սնունդը պարզապես կարող է փչանալ մինչև հասնի հիվանդի մոտ։ Իսկ անձը, այս պահին կյանքի ու մահվան կռիվ է տալիս, նրա առողջությունը պահանջում է հատուկ խնամք ու սննդակարգ։

Հիշեցնեմ, որ երբ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանը վերջերս այցելել էր «Աբովյան» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Լիանա Հարությունյանին և նրա 8 ամսական դստերը, նա նաև փոխանցել էր հանձմունքը։ Այդ դեպքում ոչ ոք չէր պահանջել, որ այն նախ տեղափոխվի «Աբովյան» ՔԿՀ, ապա միայն հասնի բժշկական կենտրոն։ Այն միանգամից ու առանց որևէ խոչընդոտի փոխանցվել էր Լիանային։

Այսինքն՝ նույն համակարգում գործում են երկակի ստանդարտներ՝ պայմանավորված երևի թե այցի նպատակի կամ անձի կարգավիճակով։ Ստեփան Սամվելյանի դեպքում այս պահվածքը դիտվում է որպես խտրական ու վտանգավոր անգործություն, որն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանը և կյանքին։

Պահանջում եմ անմիջապես դադարեցնել ապօրինի խոչընդոտները և թույլ տալ, որ Ստեփան Սամվելյանին անհապաղ փոխանցվեն կենսական անհրաժեշտության իրերը և թարմ սնունդը։

Հ.Գ

Նման պատասխան, որ հանձմունքը և սնունդը փոխանցենք Ստեփան Սամվելյանին ավելի ուշ` երկուշաբթի օրը, ինձ պաշտոնապես հայտնեց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը»,- հայտնում է Զ.Փոստանջյանը։

ՔԿ հաղորդագրության համաձայն, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս.Ս.-ն(Ստեփան Սամվելյան) 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի (Արամ Սարգսյան) սպանությունը։ Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրիք 43-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության նախապատրաստություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում Ինչպես և ինչու Վլադիմիր Պուտինը օգնեց իր Նիկոլին խուսափել Եվրամիության ճնշումից Իրանը Ռուսաստանի համար ժամանակ շահեց. ի՞նչ ռազմական օպերացիա սկսեց Ռուսաստանը․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am