Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար. Վահե Դավթյան
Վահե Դավթյանը գրում է. «Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա։ Ըստ Ալիևի՝ միջանցքը դառնալու է էներգիայի արտահանման ուղի, որն ավելացնելու է Բաքվի աշխարհաքաղաքական կշիռը։
Էներգետիկ անվտանգության աճող ռիսկերի պայմաններում գտնվող ԵՄ-ի համար սա կարող է որոշակի հեռանկար ունենալ:
Սա է պատճառը, որ Բրյուսելն ամեն կերպ փորձում է Հայաստանը ներգրավել Global Getaway նախաձեռնությանը: Վերջինիս շրջանակներում Երևանին արդեն առաջարկվել է 2,5 մլրդ եվրո վարկային միջոցներ՝ երկրի տրանսպորտային ցանցը արդիականացնելու, իսկ իրականում «Միջին միջանցքին» միանալու հեռանկարով: Իսկ Հայաստանի ինտեգրումը «Միջին միջանցքին» հնարավոր է բացառապես այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» բացման պարագայում՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկ ռազմավարության մաս:
Բաքվի համար էլեկտրաէներգիայի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը նաև էներգետիկ անվտանգության ու կայունության խնդիր է: Բավական է նշել, որ 2025 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանն արտահանել է 36,8 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում արտահանված էլեկտրաէներգիայից ստացված եկամուտը կազմել է 51,1 մլն մլն ԱՄՆ դոլար: Անկումը կազմել է 24,5%:
Բաքվի համար սրանք խիստ մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք ամենևին չեն տեղավորվում ադրբեջանական արտաքին էներգետիկ նկրտումների մեջ»:
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը
Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը