Չարենցավանում եկեղեցու դեմ ՔՊ-ի ակցիային մասնակցել է ընդամենը 30 հոգի

«Փաստինֆոն» նախօրեին անդրադարձել է Արարատ քաղաքում գտնվող նախկին կինոթատրոնի շենքի շուրջ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչամեքենայի բարձրացրած աղմուկին և այս առնչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիվանապետի պարզաբանմանը։ Այնուհետեւ շրջանառության մեջ դրվեց Վաղարշապատում այգու անմխիթար վիճակի վերաբերյալ տեսանյութ, որի շարունակությունն արդեն Կոտայքում էր։ Եկեղեցու դեմ քարոզչական արշավը ՔՊ-ն այսօր տեղափոխել էր Չարենցավան՝ բարձրացնելով կինոյի շենքի հարցը։ Այն Կոտայքի թեմի սեփականությունն է, իսկ ՔՊ-ն հավաք էր կազմակերպել՝ կինոյի շենքի վերցնելու պահանջով։

Ակցիան կազմակերպել էր Չարենցավան համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Թե ինչու են չարենցավանցի ՔՊ-ականները հատկապես հիմա հիշել դեռ 2000-ականների սկզբին Մայր Աթոռի կողմից օտարված շենքի մասին, թերևս լրացուցիչ պարզաբանման կարիք չկա։ Հատկանշական է, սակայն, որ, ինչպես «Փաստինֆոյի» հետ զրույցում հայտնեց Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանը, ակցիային մասնակցում էին մոտ 30 հոգի, որի հիմնական մասը քպական ավագանու անդամներն էին ու նրանց մերձավորները։

«Հիմնականում ներկա էին ավագանու իրենց խմբակցության անդամները, իսկ բնակիչներից շատերը եկել էին Չարենցավանի անձնագրայինի հարցը խմբակցության առաջ բարձրացնելու համար»,- ասաց բնակիչը։

Հակոբյանը պատմեց, թե ինչ հանգամանքներում է եկեղեցին գնել շենքը։ «2000-ականների սկզբին հայտնի դարձավ, որ շենքը ցանկանում են գնել «Եհովայի վկաները», բարեբախտաբար, եկեղեցին նախաձեռնություն դրսևորեց և գնեց շենքը։ 2018 թ.-ին գործող իշխանությունների առաջ շենքի ճակատագրի հարց բարձրացրել ենք, բայց այն ժամանակ ՔՊ-ականներին այն քիչ էր հետաքրքրում։ Հիմա՝ հասկանալի պատճառներով, ակտիվացել են»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ հարցի առնչությամբ պարզաբանմամբ հանդես է եկել նաև Կոտայքի թեմը, որտեղ մասնավորապես ասվում է․

Կոտայքի թեմի հայտարարությունը Չարենցավանի կինոթատրոնի շենքի մասին
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Չարենցավան քաղաքի հարգարժան բնակիչներ,
Կոտայքի թեմը խորին երախտագիտություն է հայտնում ձեզ՝ տարիների ընթացքում ցուցաբերած ձեր համբերության, հավատարմության և հոգատար վերաբերմունքի համար, որը մշտապես մեզ զորացրել է մեր հոգևոր և մշակութային առաքելության ճանապարհին։
Տարիներ առաջ Չարենցավան քաղաքի կինոթատրոնի շենքը հանձվեց Կոտայքի թեմին՝ նպատակ ունենալով վերածել այն համայնքի կարիքների համար ծառայող եկեղեցապատկան կենտրոնի։ Ցավոք սրտի, ֆինանսական սահմանափակումների պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել շինության վերանորոգումը և դրա գործարկումն ըստ նպատակի։ Մենք լիովին հասկանում ենք ձեր սպասումը և այդ հարցում ունեցած ցավն ու մտահոգությունը։
Այսու տեղեկացնում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Կոտայքի թեմն ունեն մշակած ծրագիր, ըստ որի՝ կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի մեր մանուկներին՝ դառնալով քրիստոնեական դաստիարակության, ստեղծագործ մտքի և ազգային արժեքներով լցվելու օջախ։ Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով և Աստծո օգնությամբ առաջիկայում այն անպայման կիրականացվի և Չարենցավանի սրտում իր դռները կբացի վերանորոգված և կյանքով լի մի կենտրոն, որից կօգտվեն հարյուրավոր ընտանիքներ։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում ամենքիդ, որ շարունակում եք մեզ հետ կրել հոգևոր-մշակութային կենտրոն կերտելու մեր տեսլականը։ Ձեր համբերությունը՝ մեր հույսի, ձեր հավատարմությունը՝ մեր տոկունության աղբյուրն է։
Թող Ամենակալ Տիրոջ օրհնությունը լինի մեր ժողովրդի բոլոր զավակների հետ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

դիտվել է 47721 անգամ
Լրահոս
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am