Մեղադրյալ Ստեփան Սամվելյանի անձի առողջական վիճակի և բժշկական օգնության վերաբերյալ տեղեկատվության հրատապ պահանջ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանին չի տրամադրվում որեւէ տեղեկություն՝ նրա պաշտպանյալ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի մասին։ Այսօր գրավոր դիմել է ՔԿԾ-ի պետին՝ խնդրելով պոզիտիվ պարտականությունների շրջանակներում կատարել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար ձեր հսկողության ներքո գտնվող Ստեփան Սամվելյանի կյանքի, առողջության, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները։

Նամակում, մասնավորապես, ասվում է՝ «Սույնով դիմում եմ Ձեզ որպես Արմավիր քրեակատարողական հիմնարկում նախաքննական կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի պաշտպան։

2025 թ․ հուլիսի 31-ին մասնակցել եմ իմ վստահորդի վերաբերյալ կատարվող քննչական գործողությանը՝ հարցաքննությանը։ Հարցաքննության ընթացքում անձամբ արձանագրել եմ իմ վստահորդի առողջական վիճակի տեսանելի վատթարացումը։ Նա ուներ խոսքի դժվարություն, հիշողության կորուստ, ինչպես նաև ընդհանուր թուլություն։
Չնայած նրան, որ ես այդ մասին տեղեկացրեցի վարույթն իրականացնող քննիչին, վերջինս շտապ օգնություն չկանչեց։ Ստիպված եղա անձամբ զանգահարել շտապ բուժօգնության։ Ժամանած բժիշկը արձանագրեց ճնշում՝ 170, սրտի զարկեր՝ 55, և շեշտեց, որ անհրաժեշտ է սրտաբանի կողմից զննություն։

Դրանից հետո ես որևէ տեղեկատվություն չեմ ստացել՝ արդյոք համապատասխան բժշկական խնամք տրամադրվել է իմ վստահորդին, թե ոչ։ Այս հիմքով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները, հայցում եմ պատասխանել հետևյալ հարցերին։

I. 2025 թ․ հուլիսի 31-ի շտապ բուժօգնության միջամտությունից հետո կատարված գործողություններ
• Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը զննվել է սրտաբանի կողմից շտապ օգնության բժիշկի ցուցումով։
Եթե այո՝ խնդրում եմ նշել.

1. Զննության ամսաթիվը և վայրը։
2. Բժշկի անունը և մասնագիտացումը։
3. Ինչպիսի՞ ստուգումներ կամ անալիզներ են իրականացվել։
4. Ինչպիսի՞ եզրակացություններ և բուժման հանձնարարականներ են տրվել։
Եթե ոչ՝ խնդրում եմ հայտնել մերժման պատճառները և արդյոք նախատեսվում է զննում։

II. Առողջական վիճակի մշտադիտարկում

• Արդյո՞ք 2025 թ․ հուլիսի 31-ից առաջ և հետո Ստեփան Սամվելյանին զննել է քրեակատարողական հիմնարկի բժիշկ։
• Արդյո՞ք արձանագրվել են խոսքի խանգարում, հիշողության կորուստ կամ այլ նյարդաբանական ախտանիշներ։
• Արդյո՞ք իրականացվել է նյարդաբանի զննում կամ նախատեսվում է այդպիսի զննում։

III. Բուժման և դեղորայքի հասանելիություն

• Ի՞նչ դեղորայք է նշանակվել Ստեփան Սամվելյանին նրա կալանավորումից ի վեր։
• Արդյո՞ք դեղորայքը տրամադրվում է կարգավորելի և պարբերական եղանակով՝ բժշկական ցուցումով։
• Արդյո՞ք երբևէ մերժվել է բուժօգնություն կամ դեղորայք՝ վարչական կամ տեխնիկական պատճառներով։
• Արդյո՞ք կատարվել կամ մերժվել է բուժհաստատություն տեղափոխման առաջարկ։

IV. Ուղեգրումներ արտաքին մասնագետների մոտ

• Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը ուղեգրվել է արտաքին մասնագետների մոտ՝ օրինակ՝ սրտաբանի, նյարդաբանի, ուրոլոգի և նեֆրոլոգի։
Եթե այո՝ խնդրում եմ ներկայացնել ամսաթիվը, մասնագետի տվյալները, և զննության արդյունքները։

V. Պահպանման պայմաններ և դրանց համարժեքությունը առողջական վիճակին

• Արդյո՞ք Ստեփան Սամվելյանը պահվում է իր առողջական վիճակին համարժեք պայմաններում։
Հաշվի առնելով շտապ բուժօգնության արձանագրած ցուցանիշները և հնարավոր կյանքին վտանգ սպառնացող ախտանշանները, խնդրում եմ Ձեր կողմից անհապաղ տրամադրել գրավոր պատասխան մինչև 2025 թ․ օգոստոսի 2-ը։

Հուսով եմ, որ Ձեր ղեկավարության ներքո, ինչպես նաև պետության պոզիտիվ պարտականությունների շրջանակներում կկատարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար ձեր հսկողության ներքո գտնվող Ստեփան Սամվելյանի կյանքի, առողջության, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները»։

Հարգանքով՝
Զարուհի Փոստանջյան
Ստեփան Սամվելյանի պաշտպան
1 օգոստոսի, 2025թ․

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am