Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավար
Ղրիմը պատրաստ է ընդումել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:
«Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», – գրել է Ակսյոնովը:
Նրա խոսքով՝ «հուշարձանների դեմ պատերազմը ոչ մեկին դրական լույսի ներքո չի ներկայացնում, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են օգտագործվում նման գործողությունները արդարացնելու համար:
