Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը

Ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը: Այս մասին իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Երբ հայցվորը դիմում է դատարան/արբիտրաժ, և դրան զուգահեռ միջնորդում է կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով պատասխանողին (տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանություններին) կատարել որոշակի գործողություններ, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա դա, ՄԻԱՆՇԱՆԱԿ,

ԴՐԱԿԱՆ նորություն է հայցվորի համար, և

ԲԱՑԱՍԱԿԱՆ նորություն պատասխանողի համար:

Հետևաբար, կիրառված հայցի ապահովման միջոցից ակնհայտ է, որ Կառավարությունն արդեն իսկ պետք է հետքայլ աներ և վերադարձներ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատերերին և կառավաման այլ մարմիններին:

Մնում է ամենադժվար հարցը, որը ներկայիս աշխարհակարգում և իրավակարգում միջազգային ներդրումային իրավունքի և ընդհանուր միջազգային իրավունքի աքիլեսյան գարշապարն է՝ միջազգային դատարանների և տրիբունալների որոշումների կատարումը

Միջազգային իրավակարգում, ի տարբերություն ներպետական իրավակարգի, չկա ՀԱՐԿԱԴԻՐ կատարման ծառայություն, այսինքն՝ չկա մարմին, որը կապահովի ակտի կատարումը, եթե պատասխանողը հրաժարվում է այն կատարելուց։

Դրանից էլ այսօր օգտվում են ՀՀ իշխանությունները, ԲԱՅՑ, որն է դրա «գինը»

Միջազգային ներդրումային իրավունքում կան նման նախադեպեր, սակայն բոլոր այդ դեպքերի ուսումնասիրությունը հուշում է, որ պետությունները վաղ թե ուշ ստիպված են լինում կատարել արբիտրաժի որոշումները, եթե Հայցվոր կողմը հետամուտ է իր խախտված իրավունքները վերականգնելուն:

Անգամ, եթե դիտարկենք այն վիճահարույց իրավիճակը, երբ Հայաստանի կառավարությունը ՉԿԱՏԱՐԻ Ստոկհոլմյան միջազգային արբիտրաժի որոշումը մինչև այն պահը, երբ նշված որոշումը կճանաչվի ՀՀ դատարանի կողմից (այսինքն՝ կանցնի ներպետական ճանաչման և կատարման գործընթաց), ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի» մասին ՀՀ օրենքի վերլուծությունից ԱԿՆՀԱՅՏ է, որ նման որոշման ճանաչումը կարող է մերժվել շատ սահմանափակ դեպքերում (այդպիսին է աշխարհում ձեւավորված պրակտիկան):

Արդեն հնչեցվել են ազդակներ, որ քաղաքական իշխանությունները փորձելու են օգտագործել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված «հանրային կարգին հակասելու» դրույթը՝ «պնդելով», որ վերոնշյալ Արբիտրաժի որոշումը հակասում է ՀՀ ինքնիշխանությանը

ՍԱԿԱՅՆ միջազգային ներդրումային իրավունքում «հանրային կարգին հակասելու» դրույթը միշտ մեկնաբանվել և մեկնաբանվելու է ՆԵՂ իմաստով, քանի որ, հակառակ պարագայում, ցանկացած պետություն կարող է հրաժարվել կատարելու արբիրտրաժային ոչ ցանկալի որոշումները՝ հղում անելով «հանրային կարգին հակասելու» լայն, տարածական եւ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ մեկնաբանությանը:

«Ինքինիշխանության սահմանափակումը» ԵՐԲԵՔ ՉԻ կարող վկայակոչվել որպես «հանրային կարգին հակասում», քանի որ Հայաստանի Հանրապետությունը, ստորագրելով համապատասխան համաձայնագիրը Կիպրոսի հետ և պատվիրակելով դրանից ծագող վեճերը միջազգային արբիտրաժին, արդեն իսկ ստանձնել է այդ հարցով իր սուվերենությունը սահմանափակող պարտականություններ։

Արդեն իսկ վավերացնելով «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» կոնվենցիան՝ Հայաստանը ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է տվել կատարելու միջազգային արբիտրաժի որոշումները կիպրոսական ներդրողների հետ ծագած վեճերում:

Ուստի, ինչպես եւ ողջամտորեն կանխատեսելի էր՝ ստեղծված իրավիճակը չունի այլ հանգուցալուծում, քան Կարապետյանների իրավունքների վերականգնումը, և ՀՀ կառավարության գործողությունների ապօրինի ճանաչվելը, ինչքան էլ այս իշխանությունները փորձեն շարունակել իրենց ապօրինի քայլերը»:

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ես երբեւէ չեմ կանգնել Արցախը հանձնած, զինվորների դիակները փտացրածների կողքին. Անաիս Սարդարյան (video) Սրանից կազատվենք․ Նիկոլն ամեն անգամ մեքենան ձորից գցում ա ներքև ու մարդկանց ա վնասում․ Սաղաթելյան (video) Հիստերիկացել է,ոչի՛նչ, սրա նմաննե՞րն են կորչել,գնալու է ու կորչի՛․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին (video) «Ականատես»-ը Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը համարում է անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող Փաշինյանը սպառնաց, որ կսպանի ինձ, դե թող հիմա լսի․ Ռոբերտ Քոչարյան (video) Կանանց քաշքշելն ու կեղծ լուրեր տարածելը վախկոտ Փաշինյանի մեթոդներն են․ «Ուժեղ Հայաստան» Լեհաստանում երեք մարդ է ձերբակալվել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Մեր պաշտելի Հավերժական Հայաստանն եմ մաղթում Ձեզ, Սրբազան Հայր. Կրպեյան «Քո*ոտ թուրքի շուն, դու Զարուհու ոտքի տակի հողը չարժես». Նարե Սոսե (video) ԿԸՀ-ն կոչ է անում քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումներով Նիկոլ, Զելենսկուն Հայաստան ես բերում ու ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ. Շարմազանով 2026-ի միասնական քննություններ․ հայտնի են երկրորդ փուլի օրերը Օդային տագնապ Լիտվայում. ԱԹՍ-ի պատճառով երկիրը մի քանի ժամ փակել է օդային տարածքը Օտարերկրացիները Երևանում իրենց անչափահաս երեխաների հետ զբաղվում են մուրացկանությամբ. հայտարարություն Ողբերգական դեպք՝ Սևանում. դանակի մի քանի հարվածներով կյանքից զրկել են երիտասարդ տղայի Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը․ Սուրենյանց Սարալանջի ճանապարհին «Hyundai Santa»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված պատնեշին. կան վիրավորներ Ուկրաինան չի կարող գոյատևել առանց ԱՄՆ սարքավորումների. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ի՞նչ եք խոսում,ո՞նց թե՝ մեկ է՝ ինքն է ընտրվելու,դուք եք ընտրելու. «ոչխար եք», թե՞ հայ․ Բեկ-Գասպարենց (video) Այդ դեպքերն առաջին պլան բերեցին զարհուրելի մի վտանգ․ Արմինե Հովհաննիսյան («Օրրանի» ԲՀԿ–ի հիմնադիր) Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում ՌԴ քաղաքացո՞ւ է նշանակել․ «Փաստ» Շնորհավո՛ր ծնունդդ, Սրբազա՛ն հայր․ ազատության արշալույսն առջևում է, ինչպես ՀՀ ազատագրումը քաղցկեղից «Նիկո՛լ, դե պատմի՝ քեզ 15 րոպե ոնց են ծեծել»․ Սամվելյան (video) «Գիտի՝ վերջը եկել է»․ Ծառուկյանի կոպիտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Ինչպե՞ս կարտաքսեն հայ խոպանչիներին ՌԴ-ից. Վրաստանի օրինակը. Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am