Մյունխենի դատարանը, 6 ամիս տևած ինտենսիվ լսումների արդյունքում, Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինտներին դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ Ադրբեջանից կաշառք ստանալու և այդ գումարով նաև ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային ռադիոյի հրապարակած նյութի մեջ նշվում է, որ հետաքննության տվյալներով՝ Էդուարդ Լինտները, որը 2010 թվականից եղել է Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի անդամ, ադրբեջանական շահերն առաջ տանելու, և Բաքվի թելադրանքով քվեարկելու նպատակով մինչև 2016 թվականը շուրջ 4 միլիոն եվրո է ստացել 19 կեղծ ընկերությունների միջոցով։
Ընդգծվում է, որ դատաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ այդ գումարի մի մասը նա փոխանցել է ԵԽԽՎ այլ անդամների, որոնք պետք է ադրբեջանական կողմի թելադրած պայմաններով ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա։
Մյունխենի դատարանի որոշումն առաջին դատավճիռն է Գերմանիայում՝ Բունդեսթագի պատգամավորին կաշառելու մեղադրանքով՝ համաձայն Գերմանիայի քրեական օրենսգրքի 108Ե հոդվածի։
Մյունխենի Բարձրագույն երկրամասային դատարանի քրեական գործերով 6-րդ պալատը միաժամանակ որոշել է բռնագանձել 111.330 եվրո՝ մահացած պատգամավոր Կարին Շտրենցի ժառանգից. Շտրենցը ևս թաթախված է եղել Ադրբեջանից գումար ստանալու և ԵԽԽՎ-ում ի շահ այդ երկրի գործելու հանցավոր արարքներում։
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը